«Շեփոր»–ի խմբագրումների տարբերություն

չ
Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|de}} (2)
չ (Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|de}} (2))
Շեփորն ամենահին [[երաժշտական գործիք]]ներից է: Առաջին հիշատակումներն այս գործիքի մասին գալիս են վաղնջական ժամանակներից՝ մեզնից ավելի քան 3600 տարի առաջվանից: Շեփորը տարածված է եղել բազմաթիվ քաղաքակրթություններում՝ Հին [[Եգիպտոս]]ում, Հին [[Հունաստան]]ում, Հին [[Չինաստան]]ում և այլն, և օգտագործվել է որպես ազդանշան տվող գործիք: Այս դերը շեփորը խաղացել է բազմաթիվ հարյուրամյակների ընթացքում, մինչև [[17-րդ դար]]ը: Միջնադարյան շեփորահարները զորքի անբաժանելի մասն էին կազմում, միայն նրանք էին կարողանում ազդանշանի միջոցով արագ հավաքել բանակի՝ իրարից հեռու տեղակայված բոլոր զորամասերը: Շեփոր նվագելու արվեստը համարվում էր «էլիտար», այն տարածված էր հիմնականում վերնախավում: Խաղաղ ժամանակաշրջանում շեփորը հնչում էր շքերթների ժամանակ, մեծ քաղաքներում կար շեփորահարների հատուկ խումբ, որն ազդարարում էր բարձրաշխարհիկ մարդկանց մուտքը քաղաք, ինչպես նաև ազդարարում էր մոտակա վտանգը ու կարևոր իրադարձությունները:
 
[[Միջնադար]]ի և վերածննդի ժամանակաշրջանում մեծացավ հետաքրքրությունը շեփորի նկատմամբ: [[Բարոկկո]] դարաշրջանում կոմպոզիտորները սկսեցին նվագախմբում ընդգրկել նաև շեփորը: Ի հայտ եկան վիրտուոզ շեփորահարներ, «կլարինո» ոճին տիրապետող (դիատոնիկ հնչյունները շեփորը վերին ռեգիստրում՝ արտաշնչելու միջոցով): Բարոկկո դարաշրջանը արդարացիորեն կարելի է համարել «բնական շեփորի ոսկեդար»: [[Կլասիցիզմ]]ի և [[ռոմանտիզմ]]ի դարաշրջանում, երբ ամենատարածված երաժշտական միջոցը մեղեդայնությունն էր, բնական շեփորները չէին կարողանում արտահայտել մեղեդային գծերը, ուստի մղվեցին երկրորդ պլան և նվագախմբերում այլևս գրեթե դեր չէին կատարում:
 
Փականի մեխանիզմը, որը հայտնագործվեց [[1830]]-ական թվականներին, սկզբում իրեն այդքան էլ չէր արդարացնում, քանի որ հնարավորություն չէր տալիս ճշգրիտ արտահայտել բոլոր հնչյունները: Այս ժամանակաշրջանում փողային նվագախմբի վերին ձայնը կատարում էր [[կլարնետ]]ը՝ շեփորի ազգակից գործիքը՝ ավելի նուրբ [[տեմբր]]ով և ավելի լայն տեխնիկական հնարավորություններով: Կլարնետը նվագախմբի կազմում մնաց մինչև [[20-րդ դար]]ը, երբ գործիքի կառուցվածքը բարելավվեց, շեփորահարները սկսեցին կատարելագործել իրենց հմտությունները և արդեն կարողանում էին շեփորի միջոցով ավելի գեղեցիկ ձայն ստանալ: Սա հնարավորություն տվեց շեփորին կլարնետը դուրս մղել դասական նվագախմբից և կրկին գրավել իր նախկին տեղը: Մեր ժամանակներում կլարնետի համար գրված հատվածները, որպես կանոն, նվագախմբում կատարում է հենց շեփորը, սակայն երբեմն օգտագործվում է նաև օրիգինալ գործիքը: Այժմ շեփորը երբեմն օգտագործվում է որպես աղմկոտ գործիք սիմֆոնիկ ու փողային նվագախմբերում,ինչպես նաև [[ջազ]]ում, ֆանկում և այլ ժանրերում:
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Փողային երաժշտական գործիքներ]]
 
{{Link GA|de}}
{{Link GA|es}}
144 973

edits