«Սիդնեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|af}} (2), {{Link GA|de}}
Տող 74.
}}
 
'''Սիդնեյ, Սիդնի (Sydney)''', քաղաք, բնակչության թվով ամենախոշորը [[Ավստրալիա]]կան Միությունում։ Նոր Հարավային [[Ուելս]] նահանգի վարչական և երկրի առևտրա-տնտեսական, ֆինանսական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց, նավահանգիստ (բեռնաշրջանառությունը 14 մլն տոննա, [[1978]]) Պորտ Ջեկսոն ծոցի ափին։ 3280 հազար բնակչություն (1982)։ Այն ինդուստրիալ խոշոր կենտրոն է։ Զարգացած է [[տրանսպորտ]]ային, էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը, էլեկտրոնային ՝սարքավորումների, հաշվիչ մեքենաների, սառնարանների արտադրությունը, սև և գունավոր մետալուրգիան, քիմիական, [[Նավթ արտահանող երկրների կազմակերպություն|նավթավերամշակման]], տեքստիլ, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Զարգացած է մերձքաղաքային [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսությունըգյուղատնտեսություն]]ը (բանջարաբուծություն, պտղաբուծություն, կաթնաանասնապահություն, [[խոզաբուծություն]])։ Արդյունաբերական ձեռնարկությունները կենտրոնացած են ծոցի հյուսիսային և քաղաքամերձ շրջաններում, առևտրա-ֆինանսական հաստատությունները՝ հարավային ափին։ Ափերը միմյանց հետ կապվում են կամուրջներով (մերձատար ուղիների երկարությունը 2 կմ է, որով անցնում են օվկիանոսային նավեր)։ Ունի միջազգային օդանավակայան, համալսարան (1850), օպերային թատրոն (1959)։ Սիդնեյը հիմնադրել են անգլիացի գաղութաբնակները, [[1788]] թվականին։ Այդպես է կոչվել անգլիական ներքին գործերի մինիստր լորդ Սիդնիի անունով։ [[XIX դար]]ի 50-ական թվականներին այնտեղ առաջացել են առաջին արհմիությունները։ 1917 թվականի հուլիս—օգոստոսին այնտեղ տեղի է ունեցել խոշոր գործադուլ (մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ)։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից ([[1939]]-[[1945]]) հետո այն գործադուլային պայքարի, խաղաղության կողմնակիցների շարժման կենտրոն է։
 
== Հայերը Սիդնեյում ==
Հայերը Սիդնեյում հաստատվել են XIX դարի 50-ական թվականներին։ Նրանց թիվն ավելացել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գաղթել են հիմնականում [[Հնդկաստան|Հնդկաստանից]]ից, [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսից]], [[Եգիպտոս|Եգիպտոսից]]ից, Մերձավոր, Միջին և [[Հեռավոր Արևելք]]ի երկրներից։ 1983 թվականին Սիդնեյում բնակվում էր շուրջ 10 հազար հայ, զգալի մասը՝ բանվորներ, արհեստավորներ, ծառայողներ, կան առևտրականներ և ձեռնարկատերեր։ Առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, գործում է [[1957]] թվականից, երկրորդը՝ նույնպես Սուրբ Հարություն՝ [[1966]] թվականից։ Կան նաև հայ կաթոլիկների և ավետարանականների եկեղեցիներ։
 
=== Հայկական միություններ ===
Համայնքի ազգային կյանքը ղեկավարում և կազմակերպում են Հայ եկեղեցական խորհուրդը (1953 թվականից), Հայ եկեղեցասեր տիկնանց (1956 թվականից), Հայ եկեղեցասեր երիտասարդաց (1961 թվականից) միությունները, [[ՀԲԸՄ]] (1962 թվականից), [[ՀՄԸՄ]] (1965 թվականից), ՀՕՄ (1965 թվականից) Սիդնեյի մասնաճյուղերը։ 1963 թվականին այնտեղ հիմնվել է Հայ մշակութային միությունը, որն ունի երգչախումբ, պարախումբ, թատերախումբ։ [[1966]] թվականին կազմակերպվել է «Կոմիտաս» երգչախումբը։ Համայնքում գործում է 8 մեկօրյա դպրոց։
 
=== Պարբերականներ ===
Տող 103.
[[Կատեգորիա:Սիդնեյ]]
[[Կատեգորիա:Ավստրալիայի քաղաքներ]]
 
{{Link FA|af}}
{{Link FA|id}}
{{Link GA|de}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիդնեյ» էջից