«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|zh}}
No edit summary
չ (Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|zh}})
'''Գնաճը''' կամ '''սղաճը''' ([[լատիներեն|լատ]].՝ ''«Inflatio»''՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ<ref>Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003</ref>։
 
Երբ [[Գին|գների]] ընդհանուր մակարդակը բարձրանում է, [[արժույթ]]ի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ: Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի [[Գնողունակություն|գնողունակության]] անկման<ref>Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."</ref>: Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը<ref name="Mankiw, N. Gregory 2002">Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.</ref>:
 
Գնաճը [[Տնտեսություն|տնտեսության]] վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն: Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել [[ներդրում]]ներին և [[խնայողություն]]ներին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված [[Գին|գների]] ապագա աճով, սկսում են կուտակել: Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ [[կենտրոնական բանկ]]երը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)<ref> name="Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.</ref> և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում:
 
Տնտեսագետների կարծիքով գնաճի բարձր տեմպերը պայմանվորված են [[դրամական զանգված]]ի չափազանց մեծ աճով<ref>Robert Barro and Vittorio Grilli (1994), European Macroeconomics, Ch. 8, p. 139, Fig. 8.1. Macmillan</ref>: Սակայն [[դրամական զանգված]]ի աճը միշտ չէ, որ հանգեցնում է գնաճի: Այնուամենայնիվ, ընդհանուր տեսակետն այն է, որ երկարաժամկետ հաստատված գնաճը պայմանվորված է [[տնտեսական աճ]]ի տեմպի համեմատ [[դրամական զանգված]]ի ավելի արագ աճով<ref>Abel, Andrew; Bernanke, Ben (2005). "Macroeconomics" (5th ed.). Pearson.</ref>:
 
Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է [[Դրամաշրջանառություն|դրամաշրջանառության]] համապատասխան արագացում կամ [[դրամական զանգված]]ի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան [[դրամական զանգված]]ի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի<ref>Сидорович А.В. Курс экономической теории", 1997</ref>։
== Պատմություն==
 
«Ինֆլյացիա» տերմինը առաջին անգամ կիրառվել է [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկայ]]ումյում [[1861]]-[[1865]] թվականներին քաղաքացիական [[պատերազմ]]ի ժամանակ ռազմական ծախսերը ֆինանասավորելու համար անհրաժեշտ [[դրամական զանգված]]ի ուռճացումը բնութագրելու համար<ref>http://www.clevelandfed.org/research/Commentary/1997/1015.pdf</ref>:
 
Որպես բնութագրական երևույթ՝ ինֆլյացիան գոյություն ունի երկար ժամանակ: Համարվում է, որ գնաճն առաջացել է [[փող]]ի ստեղծման առաջին շրջանում: Այն անտեսանելի էր, երբ [[թղթադրամ]]ը սերտորեն կապված էր [[Ոսկի|ոսկու]] հետ. քանի դեռ այն ազատ և անսահմանափակ փոխանակվում էր [[Ոսկի|ոսկու]] հետ և, ընդհակառակը, փողի ավելցուկ հասկացողությունն ուներ հարաբերական իմաստ, «ավելցուկ» ոսկի չի կարող լինել: Եթե այն ավելի է, քան դրա պահանջը շրջանառության մեջ, ապա ոսկին դառնում է գանձ: Թղթադրամի գերիշխանության պայմաններում գնաճը դառնում է [[Տնտեսություն|տնտեսության]] մշտական ուղեկիցը:
 
19-րդ դարում տերմինը սկսեց կիրառվել [[Անգլիա]]յում և [[Ֆրանսիա]]յում: Տնտեսագիտական գրականության մեջ ինֆլյացիա տերմինը լայն տարածում գտավ միայն 20-րդ դարում՝ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս գնաճը գրեթե բոլոր երկրներում ժամանակակից տնտեսության զարգացման առավել սուր խնդիրներից է:
 
== Գնաճի պատճառները ==
* [[դրամական զանգված]]ի կայուն մակարդակի պայմաններում պետական [[հարկ]]երի, [[տուրք]]երի, [[Արժեթուղթ|արժեթղթ]]երի արժեքի և այլնի աճ:
 
Չափազանց հզոր գնաճի պայմաններում [[դրամաշրջանառություն]]ն առհասարակ կարող է իր տեղը զիջել բարտերային (բնեղեն) փոխանակմանը:
 
== Գնաճի տեսակները ==
 
=== Ըստ թափանցիկության ===
* В. Кизилов, Гр. Сапов. Инфляция и её последствия / под ред. Е. Михайловской. — М.: Центр «Панорама», 2006. — 146 с.
* Семёнов В. П. Инфляция: метрика причин и следствий. — 1-е изд. — М.: Российская экономическая академия им. Г. В. Плеханова, 2005. — 383 с.
* Hall, Robert E.; Taylor, John B. (1993). Macroeconomics. New York: W.W. Norton. p. &nbsp;637.
 
== Ծանոթագրություններ ==
 
[[Կատեգորիա:Գնաճ]]
 
{{Link GA|zh}}
167 013

edits