«Արևելյան հարց»–ի խմբագրումների տարբերություն

չ
Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|ja}}
չ (Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|ja}})
«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են [[Սրբազան դաշինք]]ի ([[Ռուսական կայսրություն]], [[Ավստրիա]], [[Պրուսիա]], [[Ֆրանսիա]] և այլն) երկրները՝ [[1822]] թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ [[Թուրքիա]]յի դեմ [[Հունաստան]]ի մղած անկախության պատերազմի առիթով։
Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ով ([[1914]]–[[1918]] թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։
[[1877]]-[[1878]] թթ-ի [[ռուս-թուրքական պատերազմ]]ից հետո կնքված [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի]], ապա՝ [[Բեռլին]]ի պայմանագրերի ([[1878]] թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «[[Հայկական հարց]]» հասկացությունը և դարձել [[Արևելյան հարց]]իհարցի բաղկացուցիչ մասը։
Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և [[միացյալ Հայաստան]]ի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու [[Կիլիկիա]]ն մնացել են թուրքական տիրապետության տակ։
[[1922]]–[[1923]] թթ-ի [[Լոզանի կոնֆերանս]]ում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն [[Հայկական հարց]]ը շարունակում է մնալ չլուծված։
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրություն]]
[[Կատեգորիա:Հայկական հարց]]
 
{{Link GA|ja}}
144 973

edits