«Ֆիլիպիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ բնություն բաժին ՀՍՀ-ից
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|nl}}, {{Link GA|en}} (2)
Տող 28.
'''Ֆիլիպինների Հանրապետություն''' ([[թագալերեն]]՝ Republika ng Pilipinas), կամ '''Ֆիլիպիններ'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=54}}</ref> ([[թագալերեն]]՝ Pilipinas), երկիր Հարավ-Արևելյան Ասիայում։ Կազմված է բազմաթիվ կղզիներից, որոնք գտնվում են [[Խաղաղ օվկիանոս]]ում՝ [[Ինդոնեզիա]]յից հյուսիս։ Մայրաքաղաքն է [[Մանիլա]]ն։
 
Ֆիլիպինները գտնվում են խաղաղօվկիանոսյան [[Հրե օղակ]]ում, ինչով էլ պայմանավորված է նրանց հրաբխային ծագումը և ռելիեֆի լեռնային բնույթը։ Կղզեխումբը գտնվում է [[հասարակած]]ից ոչ մեծ հեռավորության վրա, ունի արևադարձային բուսական և կենդանական հարուստ աշխարհ, որտեղ գերակշռում են թռչունները և սողունները։
 
Երկրի անվանումը կապված է [[Իսպանիա]]յի թագավոր [[Ֆիլիպ II]]-ի անվան հետ։
 
== Բնություն ==
Ֆիլիպինյան կղզիները (երկարությունը․՝ ավելի քան 1800 կմ) խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտու արևմտյան մասի կղզիների աղեղի մի օղակն են։ Մակերևույթի մոտ 3/4-ը զբաղեցնում են լեռներն ու սարավանդները։ Լեռնաշղթաների միջին բարձրությունը մոտ 2000 մ է, առավելագույնը՝ 2954 մ (Ապո հրաբուխը՝ Մինդանաո կղզում)։ Ֆիլիպիններում կան ավելի քան 10 գործող և բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Ափագծերը չափազանց կտրտված են։ Ընդերքը հարուստ է պղնձի, նիկելի, կոբալտի, քրոմիտների, սնդիկի, երկաթի, մանգանի պաշարներով։ Կան նաև ածխի, բնական գազի հանքավայրեր։ Կլիման հասարակածային է, հյուսիսում՝ մերձհասարակածային, մուսսոնային։ Օդի ջերմաստիճանը ծովեզերքին ամբողջ տարվա ընթացքում գրեթե նույնն է (24—28°С), բայց ըստ բարձրության նվազում է (մինչև 15—17°С)։ Տեղումներն արևմտյան լանջերին տարեկան մինչև 3000—4000 մմ են, հողմատակ արևելյան լանջերին՝ 1000 մմ-ից պակաս։
 
Աշնանը հաճախակի են թայֆունները, որոնք երբեմն մեծ վնաս են պատճառում։ Գետերը կարճ են, սահանքավոր, ունեն պոտենցիալ մեծ հիդրոռեսուրսներ։ Հողածածկույթում գերակշռում են լատերիտային տիպի կարմրահողերն ու դեղնահողերը։ Ֆիլիպինների տարածքի 46%-ը ծածկված է անտառներով, ծովեզերքին կան մանգլի մացառուտներ։
 
Ֆիլիպիններում խոշոր կաթնասուններ չկան․ հանդիպում են կապիկներ, լեմուրներ, թռչող շներ, մանր եղջերուներ, ֆիլիպինյան բրդաթևիկ, անտառային կատու։ Կան շատ թռչուններ և սողուններ (այդ թվում՝ պիթոններ):
Տող 53.
Ֆիլիպիններում հայ առաջին վաճառականները հաստատվել են [[16-րդ դար]]ի 2-րդ կեսին՝ իսպանական տիրապետության ժամանակ։ Նրանց մուտքը կղզիներ, ի տարբերություն այլ օտարազգիների, եղել է ազատ և խրախուսվել տեղական իշխանությունների կողմից։
 
[[1686]] թ. [[Հնդկաստան]]ում գործող Արևելա-հնդկական առևտրական ընկերության և տեղի հայ վաճառականների միջև կնքված պայմանագրով հայ վաճառականներն անգլիական նավերով [[Մանիլա]]յում ազատ ելումուտի և առևտրի իրավունք են ստացել։ Հայ առևտրականները [[Մանիլա]]յից հիմնականում արտահանել են համեմունք, մետաքս, կերպաս և այլն, ներմուծել շաքար և արծաթ, ինչպես նաև «հայկական» կոչվող ներկատեսակ։
 
Հայ ակնավաճառների ձեռքում է եղել Ֆիլիպիններում թանկագին քարերի առևտրի մենաշնորհը։
 
[[18-րդ դար]]ում Մանիլայի հայ գաղութը հիշվում է [[Էջմիածին|Մայր Աթոռ Ս. Էջմիածնի]] գրագրություններում՝ որպես [[Իրան]]ա-[[Հնդկաստան]]ի ([[Նոր Ջուղա]]յի) Հայոց թեմի մեջ մտնող համայնք։
 
18-րդ դարի երկրորդ կեսին Ֆիլիպիններում ապրել և ստեղծագործել է պատմաբան [[Զաքարիա Ջուղայեցի]]ն։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ճապոնական օկուպացիայի տարիներին ([[1942]]-[[1945]]), Ֆիլիպիններում հայերի թիվը նվազել է։
Ներկյումս [[Ֆիլիպիններ]]ումՖիլիպիններում շատ հայեր կան։
 
== Աղբյուրներ ==
Տող 72.
[[Կատեգորիա:Ֆիլիպիններ]]
[[Կատեգորիա:Կղզի պետություններ]]
 
 
{{Link FA|nl}}
{{Link GA|en}}
{{Link GA|es}}