«Դիեգո Վելասկես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|eo}} (5), {{Link GA|de}}
Տող 14.
 
== Կենսագրություն ==
Դիեգո Վելասկեզը (իսկական անուն-ազգանունը՝ Ռոդրիգես դե Սիլվա Վելասկեզ) ծնվել է մկրտված պորտուգալացի [[հրեա]]յի ընտանիքում: Նկարչության դասեր առել է ծննդավայրում՝ Ֆրանսիսկո դե Էռերա Ավագից և Ֆրանսիսկո Պաչեկոյից:
 
=== Աշխատանքը ===
Տող 20.
[[Պատկեր:Velazquez figurando.jpg|մինի]]
== Պատմանկարչության սկզբնադրումը ==
«Բրեդայի հանձնումը» ([[1634]] թվական) ստեղծագործությամբ Վելասկեզը սկզբնավորել է պատմանկարչությունը [[Եվրոպա]]յում: Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ («Խուան Մաթեոս», մոտ [[1632]] թվական, «Հերցոգ Օլիվարես», «Արքայազն Բալթազար Կառլոս», երկուսն էլ՝ [[1634]]–[[1635|35]] թթվական, և այլն): Ուշագրավ են հատկապես պալատական ծաղրածուների, խեղկատակների և գաճաճների դիմանկարները (բոլորը՝ [[1631]]–[[48]] թթվական): Նկարիչը 1642–44 թթ-ին ուղեկցել է թագավորին Արագոնի արշավանքի ժամանակ:
 
== Ճանապարհորդություններ ==
[[1648]]–[[51]] թթ-ին երկրորդ անգամ ճամփորդել է [[Իտալիա]]յում: Այդ տարիներին ստեղծած Ինոկենտիոս X պապի դիմանկարն աչքի է ընկնում կարմրի և վարդագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակված գունաշարով: Ավելի ուշ շրջանի՝ Մարիա Թերեզայի (1651 թվական), Ֆիլիպ IV-ի (1655–56 թթվական), Մարգարիտ Ավստրիացու (մոտ 1660 թվական) դիմանկարներին բնորոշ են ընդգծված հոգեբանական հատկանիշները: Այդ շրջանի գործերից է նաև «Հայելիով Վեներան» (1651 թվական): Վելասկեզը ստեղծել է բնանկարներ («Մեդիչիի վիլլան», երկու բնանկար, 1650–51 թթվական), որոնք առանձնանում են անսովոր թարմությամբ: Վելասկեզի վերջին տարիների նշանավոր գործերն են՝ «Լաս Մենինաս» («Ֆրեյլիններ», 1656 թվական) և «Մանող կանայք» (նախնական անվանումը՝ «Արաքնեի առասպելը», 1657 թվական, աշխատանքի առաջին տեսարանն է արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ): Նկարչի ուշ շրջանի գործերում առավել ցայտուն են դրսևորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները՝ իրականության խոր ըմբռնումը՝ ողջ հարստությամբ ու հակասություններով, կերպարապլաստիկական մարմնավորման ամբողջականությունը և այլն: Վելասկեզը նկարել է առանց ճեպանկարների՝ անմիջապես կտավի վրա փոխադրելով բնորդից ստացած առաջին տպավորությունները:
 
== Վելասկեզը թանգարաններում ==
Տող 67.
 
</gallery>
 
{{DEFAULTSORT:Վելասկես, Դիեգո}}
[[Կատեգորիա:1599 ծնունդներ]]
Տող 72 ⟶ 73՝
[[Կատեգորիա:Իսպանացի նկարիչներ]]
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]]
 
{{Link FA|eo}}
{{Link FA|fr}}
{{Link FA|he}}
{{Link FA|ca}}
{{Link FA|es}}
{{Link GA|de}}