«Իտրիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|en}}, {{Link GA|ja}}
Տող 8.
Իտրիումը լանթանի քիմիական անալոգն է: Այն համարյա միշտ պարունակվում է լանթանոիդների և հանքային խառնուրդների հետ: Ծովում նրա պարունակությունը կազմում է 0,0003 մգ/լ: Իտրիումի գլխավոր հանքանյութերն են քսենոտիմը՝ YPO4-ը, գադոլինիտը Y2FeBe2Si2O10: Իտրիումը առավել տարածված է Ճապոնիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Մալազիայում:
===Ֆիզիկական հատկություններ===
Իտրիումը բաց մոխրագույն մետաղ է: Գոյություն ունի երկու բյուրեղակա մոդիֆիկացիաների ձևով՝ α-Y և β-Y: Անցման ջերմաստիճանը՝ α↔β 1482  °C: Հալման ջերմաստիճանը 1528 °C, իսկ եռման ջերմաստիճանը՝ 3320 °C: Իտրիումը հեշտ է ենթարկվում մեխանիկական ձևափոխման:
===Իտրիումի ստացումը===
Իտրիումի միացությունները ստացվում են այլ հազվադեպ հանդիպող մետաղների խառնուրդների էքստրակցիայից և իոնափոխանակմամբ: Մետաղական Y ստանում են իտրիումի անջուր հալոգենիդների վերականգնմամբ լիթիումով կամ կալցիումով, խառնուրդի հետագա թորմամբ: Իտրիումը նաև հեշտ է ստացվում մեխանիկական մշակման արդյունքում:
===Քիմիական հատկություններ===
Իտրիումը լանթանի քիմիական անալոգն է:
Իտրիումը բաց օդում անկայուն է: Այն թթվածնի հետ շփվելիս պատվում է պաշտպանական թաղանթով: Օդում տաքացնելու դեպքում պատվում է օքսիդ կամ նիտրիդի թաղանթով, որը պաշտպանում է նրան հետագա օքսիդացումից մինչև 1000  °C: 370-425 °C ում իտրիումը պատվում է օքսիդային սև թաղանթով: Ինտենսիվ օքսիդացումը սկսվում է 750 °C-ում: Իտրիումը բարձր ջերմության պայմաններում փոխազդում է հալոգենների, ջրածնի, ազոտի, ծծմբի և ֆոսֆորի հետ: Ազատ վիճակում իտրիումի օքսիդի բյուրեղները Y2O3 անգույն են, հիդրոսկոպիկ և օդից կլանում են ածխաթթու գազը: Այն ունի թույլ արտահայտված քիմիական հատկություններ. պրակտիկորեն ջրում չի լուծվում, լուծվում է թթուներում: Իտրիումի հիդրօքսիդը (III) չի լուծվում ջրում, ունի թույլ հատկություններ: Փոխազդում է օդի թթվածնի հետ:
2Y(OH)3 +3CO2 = Y2(CO3)3 + 3H2O
===Կիրառությունը===
Իտրիումը համարվում է մի մետաղ, որը օժտված է յուրահատուկ հատկություններով, որոնք էլ պատճառ են հանդիսանում նրա լայն կիրառությանը և´ այսօր, և´ հետագայում: Չլեգիրացված մաքուր իտրիումի առաձգականության ուժը 300 ՄՊա է: Այս մետաղը և իր խառնուրդները մեծ կիրառություն ունեն ավիացիոն բնագավառում, ատոմային տեխնիկայում, մեքենաշինության մեջ: Շատ կարևոր հանգամանք է այն, որ իտիումը և նրա որոշ խառնուրդներ չեն փոխազդում հալված ուրանի և պլուտոնիումի հետ: Դա թույլ է տալիս օգտագործել նրանց միջուկային հրթիռային շարժիչներում:
Իտրիումի քրոմիտը բարձրջերմաստիճանային դիմադողականություն ունեցող մարտկոցների լավագույն մատերիալն է, որը հնաավորություն է տալիս շահագործել օքսիդային միջավայրում: Իտրիումի օքսիդը չափազանց հրակայուն է, կարծրանում է ջերմաստիճանի բարձրացման հետ (900—1000  °C): Իտրիումի օքսիդը մեծ դեր է խաղում ուրանի ձուլման ժամանակ: Իտիում կարևոր միացություններից մեկը համարվում է նրա տելուրիդը, ունի քիչ խտություն, հալման բարձր ջերմաստիճան, և կարծրություն: Իտրիումի բերիլիդը համարվում է լավագույն աէրոտիեզերկան տեխնիկայի մատերիալներից մեկը, և հալվելով 1920  °C –ում, սկսվում է օքսիդանալ 1670  °C –ում: Այս նյութի տեսակարար ուժը բավականին բարձր է, ոը թույլ է տալիս պատրաստել ֆանտաստիկ ամրությամբ և կարծրությամբ մատերիալներ: Ալյումինի և իտրիումի համաձուլվածը 7,5 %-ով բարձրացնում է նրանից պատրաստված մալուխների էլեկտրոհաղորդականությունը: Իտրիումը օժտված է մեծ ամրությամբ և հալման բարձր ջերմաստիճանով, այդ պատճառով զգալի մրցակցության մեջ է մտնում տիտանի հետ, նրա կիրառման ցանկացած բնագավառում: Իտրիումի տետրաբորիդը կիրառություն է գտել ատոմային ռեակտորների վերահսկման բնագավառում (ջրածնի և հելիում գազի շատ թույլ արտանետումներով է պայմանավորված): Իտրիումի օրթոնիտրատը սինթեզվում և օգտագործվում է ռենտգենային բնագավառում ծածկույթների պատրաստման համար:
 
* [[Պարբերական աղյուսակ]]
Տող 27.
 
{{Chem-stub}}
 
{{Link FA|en}}
{{Link GA|ja}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իտրիում» էջից