«Արգոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|de}}, {{Link GA|en}} (2)
Տող 3.
 
'''Արգոն''', քիմիական տարր է, որի նշանն է ''Ar'', ատոմային թիվը՝ 18։ (Argon, < {{lang-el|άργός}}, — անգործունյա), Аг, տարրերի պարբերական համակարգի VIII խմբի քիմ․ տարր։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 18, ատոմական զանգվածը՝ 39, 948։ Արգոն р տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 3s²3p<sup>6</sup>։ Բնական Ա․ բաղկացած է <sup>36</sup>Ar (0, 337%), 38Ar (0, 063%) և <sup>40</sup>Ar (99, 600%) կայուն իզոտոպներից։ Արհեստական ռադիոակտիվ յոթ իզոտոպներից ամենակայունը <sup>39</sup>Ar է (T<sub>1/2</sub> =
= 265 տարի)։ Բնության մեջ հանդիպում է միայն ազատ վիճակում։ Իներտ գազերից ամենատարածվածն է, կազմում է օդի ծավալի 0, 933%-ը (1, 6*10¹³ տ), Ա․ են պարունակում նաև երկրի կեղևը՝ 1, 65*10¹¹ տ, ջուրը՝ 7, 52*10¹¹ տ։ <sup>40</sup>Ar իզոտոպը մշտապես հանդիպում է կալիում պարունակող միներալներում․ այն <sup>40</sup>K-ի ռադիոակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում <sup>40</sup>Аг-ի բարձր տոկոսը մթնոլորտում։ Ա․ առաջին անգամ անջատվել է մթնոլորտային ազոտից (Ջ․ Ռելե, Ու․ Ռամզայ, 1894)։ Սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, խտությունը՝ 1, 7839 կգ/մ³ (0&nbsp;°C-ում, 101325 կգ/մ<sup>2</sup> ճնշման տակ), հալման ջերմաստիճանը՝ —189, 3°С, եռմանը՝ —185, 9°С։ Մոլեկուլը բաղկացած է մեկ ատոմից։ Լուծվում է ջրում (1 լ-ում՝ 51, 9 սմ³), ավելի լավ՝ օր գանական լուծիչներում, մետաղներում գործնականորեն չի լուծվում։ Ա-ի իոնացման էներգիան (Ar°—>Ar<sup>+1</sup>) մեծ է (15, 755 էվ)։ էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի և քիմիապես պասսիվ է։ Որոշ նյութերի հետ դոնոր-ակցեպտորային կապի հաշվին առաջացնում է կոմպլեքսային միացություններ՝ Ar*n (R=H<sub>2</sub>0, С<sub>6</sub>Н<sub>5</sub>ОН, СН<sub>3</sub>С<sub>5</sub>Н<sub>6</sub> են)։ Ավելի լավ է ուսումնասիրված հիդրատը՝ Аr*6Н<sub>2</sub>0, սինթեզել է Պ․Վիյարը 1896-ին՝ ջուրը բյուրեղացնելով Ա-ի մթնոլորտում (150 մթն ճնշման տակ)։ Արդյունաբերության մեջ Ա․ ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումից։ Մյուս իներտ գազերից բաժանում են գազաքրոմատոգրաֆիական եղանակով։ Ա․ լայնորեն կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմ․ և մետալուրգիական պրոցեսներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման, կիսահաղորդչային միաբյուրեղների աճեցման ժամանակ, լուսատեխնիկայում՝ շիկացման և ֆլուորեսցենտային լամպերի պատրաստման (արգոնային խողովակները տալիս են կապտաերկնագույն լույս, օգտագործվում են լուսային ազդասարքերում) համար և գիտական հետազոտություններում։ Երկնաքարում և միներալներում պարունակվող <sup>40</sup>Ar-ի և <sup>40</sup>K-ի քանակների հարաբերությամբ որոշում են նրանց տարիքը։ ''Վ.Թառայան''
 
* [[Պարբերական աղյուսակ]]
 
{{Chem-stub}}
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
{{ՀՍՀ}}
Տող 17 ⟶ 16՝
[[Կատեգորիա:1892]]
 
 
{{Link FA|de}}
{{Link GA|enChem-stub}}
{{Link GA|zh}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արգոն» էջից