«Մասնակից:Hayk28/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Մասնակցի ավազարկղ}}
<!-- ԽՄԲԱԳՐԵՔ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ -->
 
'''Էլեկտրոնների սառը արտահոսք (էմիսիա)''', '''Ավտոէլեկտրոնային հոսք (էմիսիա)''', '''Թունելային էմիսիա''', '''Դաշտի էլեկտրոնների էմիսիա ({{lang-en|Field electron emission}})''', [[մետաղ]]ներում [[Մետաղ#Մետաղների ֆիզիկական հատկություններ|ազատ էլեկտրոնների]] առաքումը` էլեկտրաստատիկ դաշտի ազդեցությամբ` առանց նախապես էլեկտրոնները գրգռելու և էլեկտրոնների վրա ելքի աշխատանք ծախսելու: Էլեկտրոնների սառը արտահոսքի ամենատարածված ձևը էլեկտրոնների առաքումն է պինդ մետաղական մակերևույթից վակուում, կամ այլ [[դիէլեկտրիկ]]ական միջավայր: Այնուհանդերձ, հնարավոր է նաև էլեկտրոնների առաքումը հեղուկ մակերևույթներից: Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության հետևանքով էլեկտրոնների անցումը կիսահաղորդչի վալենտականության գոտուց հաղորդականության գոտի նույնպես սառը արտահոսքի երևույթ է:
 
Էլեկտրոնների արտահոսքի երևույթը բացատրվում է [[թունելային երևույթ]]ի միջոցով, և չունի բացատրություն դասական ֆիզիկայի շրջանակներում: Ըստ դասական ֆիզիկայի` էլեկտրոնը մետաղից հեռացնելու համար անհրաժեշտ է կատարել ելքի աշխատանք (էլեկտրոնին հաղորդել ելքի աշխատանքին համապատասխան էներգիա), սակայն քվանտային մեխանիկայում հնարավոր է մասնիկի անցումը վերջավոր լայնության պոտենցիալային արգելքի միջով` առանց արգելքը շրջանցելու համար լրացուցիչ էներգիա հաղորդելու: Էլեկտրական դաշտի դերը կայանում է նրանում, որ պոտենցիալային արգելքի լայնությունը վերջավոր է դարձնում: Առանց էլեկտրական դաշտի արգելքը անվերջ լայն է, որի պատճառով էլեկտրոնների թունելացումը հնարավոր չէ:
 
[[Պատկեր:Heiße Schokolade.jpg|250px|մինի|Տաք շոկոլադ` կրեմի բարակ շերտով, որի վրա շաղ են տրված պինդ շոկոլադի կտորներ:]]
'''Տաք շոկոլադ''', ոչ [[ալկոհոլ]]ային [[ըմպելիք]], որի բաղադրության մեջ պարտադիր կերպով մտնում է կա՛մ մանրեցված [[շոկոլադ]], կա՛մ հալեցված շոկոլադ, կա՛մ [[կակաո]]յի փոշի: Ժամանակակից աշխարհում հանդիպում են տաք շոկոլադի երկու հիմնական տարատեսակ.