«Պրադո թանգարան (Մադրիդ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 29.
Պրադո թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը Իսպանիայի թագավորների հավաքածուներն են, որոնք հետագայում համալրվել են եկեղեցիների ազգայնացված հավաքածուներով և նվիրաբերումներով:
 
Թանգարանը տեղավորված է Պրադո այգում (այստեղից էլ՝ թանգարանի անվանումը)՝ [[1785]] թվականին կառուցված նախկին բնագիտական թանգարանի շենքում: Նապոլեոնի արշավանքների ժամանակ ([[1808]]–[[1809]] թվականներ) վնասվել են թանգարանի շենքը և հավաքածուն: 1814 թվականին Իսպանիայի Ֆերդինանդ VII թագավորը որոշել է բացել հանրային թանգարան. [[1818]] թվականին հիմնադրվել է Գիտության և արվեստի թանգարանը, որը հետագայում անվանվել է Պրադոյի թանգարան: [[1819]] թվականին հավաքածուում եղել է ընդամենը 311 նկար: [[1826]]–[[1827]] թվականներին Պրադոյին է հանձնվել Սան Ֆեռնանդո ակադեմիայի, նաև Իսպանիայի [[Կառլոս V (Հռոմեական սրբազան կայսրություն)|Կառլոս V]], Ֆիլիպ II, Ֆիլիպ IV թագավորների հավաքածուները: [[1828]] թվականին գիտական խորհուրդը հավաքածուն դասակարգել և ցուցադրել է: 1836 թվականին Իսպանիայում փակվել են վանքերը և եկեղեցական ուսումնական հաստատությունները. արվեստի բռնագրավված արժեքները տեղավորվել են Լա Տրինիդադ վանքում, որտեղ [[1838]] թվականին բացված Ազգային թանգարանի հավաքածուն 1871 թվականին նույնպես հանձնվել է Պրադոյին: 1868 թվականին Պրադոն թագավորական թանգարանից վերածվել է Մադրիդ քաղաքի թանգարանի: Հետագայում Պրադոյի մի շարք գործեր (հատկապես [[19-րդ դար]]ի իսպանացի նկարիչների) տեղափոխվել են Նոր արվեստի ([[1894]] թվական) և Ժամանակակից արվեստի ազգային ([[1951]] թվական) թանգարաններ: [[1936]] թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ թանգարանը փակվել է, նկարները տարհանվել են Շվեյցարիա: [[1939]] թվականին վերաբացվել է ոչ ամբողջական ցուցանմուշներով (նկարների որոշ մասը ցուցադրվում էր Ժնևում): Երկրորդ համաշխարհային պատերազմի ([[1939]]–[[1945]] թվականներ) սկզբին մնացած կտավները Ժնևից տեղափոխվել են Իսպանիա: 1971 թվականին Կասոն դել Բուեն Ռետիռո շենքում բացվել է Պրադոյի մասնաճյուղը, որտեղ ցուցադրված են հիմնականում XIX դարի իսպանական գեղանկարչության լավագույն գործերը:
 
== Պատկերասրահ ==