«Ներդրումների կառավարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
Ներդրումների սուբյեկտներ են իրավաբանական ու ֆիզիկական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաև [[պետություն]]ը և միջազգային կազմակերպությունները։ Ներդրումների օբյեկտներ են նոր գործարկվող, վերազինվող, վերակառուցվող և ընդլայնվող հիմնական միջոցները, արժեթղթերը, սեփականության այլ օբյեկտներ, գիտատեխնիկական արդյունքները, ինտելեկտուալ սեփականության իրավունքները։
Ներդրումների գործընթացի հիմնական առանձնահատկությունները, որոնք էական են դրա կառավարման համար, երկուսն են՝ [[ժամանակ]]ը և [[ռիսկ]]ը։ Առաջինը ներդրումների և դրանց հատուցման միջև ընկած ժամանակամիջոցն է, իսկ երկրորդը՝ սպասվելիք եկամուտների հոսքի կորստյան վտանգի հավանականությունը, որի մեծությունը պայմանավորում է ռիսկայնության աստիճանը։
==== Ներդրումների դասակարգումըդասակարգում ====
Ընդունված է ներդրումները դասակարգել երկու խմբերի՝ իրային և ֆինանսական։
Իրային են այն ներդրումները, որոնք կատարվում են նյութական, հիմնականում՝ անշարժ ակտիվների ստեղծման կամ ձեռք բերման համար (սարքավորումներ, ձեռնարկություններ, շինություններ, հող)։ Ֆինանսական ներդրումները ֆինանսական շուկայի գործիքներում կատարվող երկարաժամկետ ծախսերն են ([[բաժնետոմս]]եր, [[պարտատոմս]]եր և այլն)։ Ըստ այդմ տարբերվում են ներդրումային [[շուկա]]յի առնվազն յոթ հատվածներ, որոնցից 5-ը վերաբերում են իրային, 2-ը՝ ֆինանսական ներդրումներին։ Դրանք են.
Տող 15.
*փողի շուկա (արտասահմանյան փոխարկելի արժույթի գնում, վարկեր, դեպոզիտներ)։
Վարչահրամայական տնտեսական համակարգ կամ թույլ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում առավելապես տիրապետող է իրային ներդրումների առաջին հատվածը, իսկ ժամանակակից շուկայական տնտեսություններում կարևորվում են ֆինանսական ներդրումների հատվածները՝ հատկապես արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաները։
==== Ներդրումների տեսակները տեսակներ====
Տարբերվում են համախառն և զուտ ներդրումները։ Համախառն են կոչվում այն ներդրումները, որոնք նպատակաուղղվում են ոչ միայն նոր հիմնական միջոցների գործարկմանը, այլև գործողների մաշվածքի փոխհատուցմանը և վերազինմանը։ Տվյալ դեպքում ներդրումների աղբյուր են նաև ամորտիզացիոն հատկացումները։ Համախառն ներդրումներից (ՀՆ) հանելով ամորտիզացիոն հատկացումներից օգտագործված միջոցները (ԱՄ)՝ ստացվում են զուտ ներդրումները (ԶՆ)։ Այսինքն՝
ԶՆ = ՀՆ - ԱՄ։
==== Ներդրումների կառուցվածքըկառուցվածք ====
Ներդրումները բնութագրվում են որոշակի կառուցվածքով և կառուցվածքային փոփոխությունների միտումներով։
Ներդրումների ընդհանուր ծավալի առաջին կառուցվածքային ցուցանիշը, ըստ վերը բերված շուկայական հատվածների (ուղղությունների), ներդրումների կառուցվածքն է։ Ներդրումների կառուցվածքը կարող է դիտարկվել նաև ըստ առանձին ուղղությունների։ Մասնավորապես, ուղղակի կապիտալ ներդրումներին (առաջին հատված) բնորոշ է վերարտադրական, ճյուղային, տեխնոլոգիական և տարածքային կառուցվածքը։
Տող 25.
Կապիտալ ներդրումների տեխնոլոգիական կառուցվածքը պայմանավորում է հիմնական միջոցների ակտիվ և պասիվ տարրերի հարաբերակցությունը։ Կապիտալ ներդրումները սովորաբար ծախսվում են հետևյալ երեք ուղղություններով՝ տեխնոլոգիական սարքավորումների ձեռք բերում, շինարարական-մոնտաժային աշխատանքներ, նախագծա-նախահաշվային աշխատանքներ։ Ներդրումների տեխնոլոգիական կառուցվածքը բնութագրվում է դրանց ընդհանուր ծավալում ծախսման ուղղությունների տեսակարար կշիռներով։ Որքան մեծ է տեխնոլոգիական սարքավորումների համար կատարված ներդրումների բաժինը, այնքան մեծ է հիմնական միջոցներում այն տարրերի տեսակարար կշիռը, որոնք անմիջականորեն մասնակցում են արտադրանքի կամ ծառայությունների թողարկմանը։
Ներդրումների տարածքային կառուցվածքն արտացոլում է դրանց բաշխվածությունը ըստ տարածաշրջանների։
==== Ներդրումների նշանակությունընշանակություն ====
Վիթխարի է ներդրումների տնտեսական ու սոցիալական նշանակությունը. դրանց շնորհիվ ստեղծվում են նոր աշխատանքային տեղեր, նվազում է գործազրկության մակարդակը, ապահովվում տնտեսական աճ, ավելանում են բնակչության աշխատանքային և գործարարությունից ստացվող եկամուտները։ Ինչպես վկայում է արևմտյան երկրների փորձը, տնտեսական կայուն աճ ապահովելու համար ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետք է կազմեն շուրջ 20-25%։ Օրինակ, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը հասնում է 15-20, Ֆրանսիայում՝ 20-25%-ի, Ճապոնիայում՝ ՀՆԱ-ի 1/3-ին։ Ի դեպ, ներդրումներն անհրաժեշտ են նաև մարդկային կապիտալի զարգացման, նորամուծությունների՝ նոր արտադրատեսակների և տեխնոլոգիաների գիտակոնստրուկտորական մշակման ասպարեզում։
Ներդրումների կառավարման ոլորտը ընդգրկում է մակրոմակարդակում ներդրումային ռազմավարության մշակումից, իրական ու ֆինանսական ներդրումների պահանջվող ծավալի որոշումից ու աղբյուրների ընտրությունից մինչև դրանց արդյունավետ օգտագործումն ու շահույթի (սոցիալական արդյունքի) ստացումը։ Մակրոմակարդակում ներդրումների կառավարման գլխավոր ռազմավարական խնդիրը դրանց համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է, մասնավորապես ներդրումային ուղղվածության հարկա-յին, դրամավարկային, ամորտիզացիոն քաղաքականության իրագործումը, ազատ տնտեսավարման ու տնտեսական կապերին նպաստող իրավական դաշտի ձևավորումը։