«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Հաղթանակները բավականին բարձացրին [[Ֆրանսիա]]յի հեղինակությունը [[Եվրոպա]]յում և [[Ֆրանսիա]]ն կարող էր իր կամքը թելադրեր [[Եվրոպա]]յին։ Նա պատվիրեց քանդակել իր արձանը ձիու վրա՝ պատկերելով [[Էլբա]] գետը, որը նա նայում էր որպես [[Ֆրանսիա]]յի արևելյան սահման։
1681 թվականի աշնանը [[Ֆրանսիա]]յին միացվեց [[Ստրասբուրգ]]ը, որը բռնակցվեց ֆրանսիական 20000-անոց զորքի կողմից։ Հենց այդ ժամանակ [[Լուի XIV]]-ը պահանջեց [[Ֆրանսիա]]յին տալ [[Ալոստ]] քաղաքը, որը պատկանում էր [[Նիդեռլանդներ]]ին՝ պատճառաբանելով, որ այն մոռացել էին մտցնել հաշտության պայմանների մեջ։
1684 թվականին [[Սրբազան Հռոմեական Կայսրության]] կայսրը և [[Իսպանիա]]յի թագավորը Ռեգենսբուրգյան համաձայնագրով ճանաչեցին [[Ֆրանսիա]]յի բոլոր նվաճումները։ Սակայն [[Ֆրանսիա]]յի դեմ կազմավորվեց [[Աբսբուրգյան լիգա]]ն, որի մեջ մտնում էին Կայսրությունը, [[Հոլանդիա]]ն, [[Շվեդիա]]ն, [[Իսպանիա]]ն և այլ պետություններ, որոնց սպառնում էր ֆրանսիական վտանգը։ 1688 թվականին նրանց միացավ նաև [[Անգլիա]]ն՝ Կապված այն բանի հետ, որ Հոլանդացի [[Վիլհելմ III]] Օրանացին դարձավ անգլիական թագավոր։ Այդ ժամանակ [[Ֆրանսիա]]ն նորից մտավ [[Պֆալց]], ինչպես նաև փորձեց անգլիական գահը վերադարձնել որդուն [[Կառլ 2-րդ]]II Յակովին։ Անգլիա-հոլանդական միացյալ բանակը ջախջախեց ֆրանսիական նավատորմը ու թեև ֆրանսիական ցամաքային զորքերը հաղթեցին [[Իսպանիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Նիդեռլանդներ]]ում և [[Ռեյն]]ում, այնուամենայնիվ անգլիական նավատորմը ռմբակոծում էր [[Դեպպ]]ը, [[Հավրը]], [[Սան-Մալոն]], [[Դյունկերկ]]ը և [[Կալե]]ն։
Այդ էր պատճառը, որ 1715 թվականին [[Լուի XIV]]-ի մահը 54-ամյա կառավարումից հետո ընդունվեց հանգստությամբ։ 1697 թվականի աշնանը [[Լուի XIV]]-ը ստորագրեց Ռիսվիսյան հաշտությունը, որով Ֆրանսիան ստիպված եղավ դաշնակիցներին վերադարձնել նրանցից գրավված բոլոր տարածքները՝ բացառությամ [[Իսպանիա]]յից և [[Ստրասբուրգ]]ից խլված մի քնաի կետեր։ Դրանից բացի [[Լուի XIV]]-ն ստիպված եցավ հրաժարվել Յակով Ստյուարտին ճանաչել [[Անգլիա]]յի [[Վիլհելմ III]] թագավոր։
1700 թվականին, երբ մահացավ [[Իսպանիա]]յի վերջին թագավորը՝ Հաբսբուրգների տոհմից [[Կառլ II Հաբսբուրգ|Կառլ II]]-ը՝ չթոցնելով ժառանգորդ, [[Լուի XIV]]-ը դրեց պահանջ իսպանակն թագը տալ իր թոռանը՝ Ֆիլիպ Անժուացուն2։ Պահանջը հիմնավորվում էր այն նույն դեվոլյուցիոն օրենքով։ Սակայն այդպիսի պահանջ դրեց նաև [[Գերմանիա]]յի կայսր [[Լեոպոլդ I Հաբսբուրգցի]]ն, որը ամուսնացել էր մահացած [[Կառլ II Հաբսբուրգ|Կառլ II]]-ի մյուս քրոջ հետ։ Պայքարի մեջ մտան նաև Անգլիան և Հոլանդիան։ 1701 թվականին սկսվեց պատերազմ Ֆրանսիայի, որին պաշտպանում էին Բավարիան և Քյոլնը, իսկ մյուս կողմից Միացյալ կոալիցիայի, որի մեջ մտնում էին [[Անգլիա]]ն, [[Հոլանդիա]]ն, Կայսրությունը, որոնց միացան նա [[Դանիա]]ն, [[Սավոյա]]ն և [[Բրանդեբուրգ]]ը։ Ֆրանսիայի դեմ կռվում էին նաև երկրից վռնդված կամ փախած հուգենոտների ջոկատներ։ Պատերազմական գործողություններ միաժամանակ տեղի էին ունենում [[Նիդեռլանդներ]]ում, [[Իսպանիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Ռեյն]]ի ափերին և ծովերում։
82 200

edits