«Հայկական աստղագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[File:Byurakan.jpg|thumb|Բյուրականի աստղադիտարանը]]
'''Հայկական աստղագիտություն''', ըստ պատմական ու հնագիտական տվյալների՝ [[մ. թ. ա I հազարամյակ]]ի կեսերից [[Հայկական լեռնաշխարհ]]ում օգտվել են լուսնային, ապա՝ [[արեգակնային օրացույց]]ից։ Դեռ [[վաղ միջնադար]]ում [[հայերեն]] են թարգմանվել [[հույն]] գիտնականների աստղագիտական բնույթի աշխատություններ, իսկ [[մոլորակ]]ների հայկական անվանումները ([[Փայլածու]], [[Լուսաստղ]] կամ [[Լուսաբեր (մոլորակ)|Լուսաբեր]], [[Հրատ]], [[Լուսնթագ]], [[Երևակ]]) գրեթե ճշգրտորեն համընկնում են դրանց հին հուն, (մինչև մ. թ. ա. VI-IV դարերում գործածված) իմաստային անվանումներին։
 
== Աստղագիտության Ձևավորումըձևավորումը Հայաստանում ==
[[Պատկեր:Margarjan.jpg|մինիright|ձախիցthumb|270px|[[Բենիամին ՄարգարյանըՄարգարյան]]ը]]
 
== Աստղագիտության Ձևավորումը Հայաստանում ==
[[Աստղագիտություն]]ը՝ որպես գիտություն, [[Հայաստան]]ում ձևավորվել է VII դարերում՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] տիեգերագիտական ու տոմարագիտական աշխատություններով։ Շիրակացին ընդունել է [[Երկիր|Երկրի]] գնդաձևությունը, ճիշտ բացատրել [[Արեգակ]]ի և [[Լուսնի խավարում]]ները, [[Ծիր կաթին]]ին վերագրել է աստղային բնույթ։ Աստղագիտության և տոմարագիտության հարցերը [[XI դար]]երում լրջորեն քննարկել է [[Հովհաննես Սարկավագ]]ը «Պատճեն տոմարի» աշխատության մեջ, որտեղ տվել է տոմարագիտության հարցերի լրիվ շարադրանքը և հայկական օրացույցը համեմատել այլ ժողովուրդների օրացույցների հետ։ [[Միջին դարեր]]ում Հայաստանի վանական բարձրագույն [[դպրոց]]ներում ([[Գլաձոր]], [[Տաթև]]) դասավանդվել են «Տիեզերագիտություն» և «Տոմարագիտություն» առարկաները։
 
== Մխիթարյանների ներդրումը ==
[[Պատկեր:Msebastaci.jpg|մինիright|աջից260px|thumb|Մխիթար Սեբաստացին]]
Աստղագիտական գիտելիքների տարածման գործում զգալի ներդրում են ունեցել [[Սուրբ Ղազար կղզի|Սբ Ղազար կղզու]] (Գենետիկ) Մխիթարյան միաբանության հրատները։ Մասնավորապես, [[Մխիթար Սեբաստացի|Մխիթար Սեբաստացո]]ւ «Բառգիրք հայկագեան լեզուի» ([[1749]]) գրքում, որպես ներդիր, զետեղվել է «Աստղալից երկինք» հայկական առաջին աստղագիտական տպագիր [[քարտեզ]]ը։ XIX դարի կեսերին [[Սուրբ Ղազար]]ում [[Մխիթարյաններ]]ը հիմնադրել են [[աստղադիտարան]], որտեղ 17 սմ տրամագծով աստղադիտակով կատարվել են դիտումներ։ Այդ դիտումների և դրանց հետազոտությունների արդյունքները, նաև աստղագիտական բնույթի այլ հոդվածներ տեղ են գտել Մխիթարյանների՝ [[1843]]-ից հրատարակվող «Բազմավեպ» հանդեսում։
 
[[File:Byurakan.jpg|thumb|Բյուրականի աստղադիտարանը]]
== Աստղադիտարանների ստեղծում ==
 
Հատկապես ուշագրավ են Կենդանակերպի լույսի, երկնային մարմինների շրջապտույտի և [[աստղ]]երի առկայծումների վերաբերյալ [[Խորեն Սինանյան]]ի աշխատանքները։ [[1894]]-ին նա հայտնաբերել է [[Յուպիտեր]]ի 6-րդ [[արբանյակ]]ը, սակայն [[Վատիկան]]ի աստղադիտարանի հանձնաժողովն այդ փաստը չի հաստատել և չի գրանցել նրա անունով։ Մխիթարյանների աստղագիտական բնույթի աշխատանքներից է նաև Հ. Բարսեղյաևի «Գիսատրք» աշխատությունը, որտեղ, հայտնի պատկերացումներից բացի, շարադրված են արևաբծերի և գիսավորների սեփական դիտումների արդյունքները։ [[XX դար]]ի հայկական առաջին աստղագիտական հիմնարկը՝ [[Երևանի աստղադիտարան]]ը, սկսել է գործել [[1933]]-ին՝ [[ԵՊՀ]]-ին կից։ Այնտեղ տեղադրված 22 սմ տրամագծով աստղադիտակով իրականացրել են ուղղակի և լուսանկարչական դիտումներ, զբաղվել փոփոխ, աստղերի, Արեգակի ակտիվության և այլ հարցերով։ [[ՀԽՍՀ]] ԳԱ հիմնադրումից ([[1943]]) հետո ԵՊՀ-ում բացվել է աստղաֆիզիկայի ամբիոն ([[1945]]), այնուհետև ստեղծվել է ԳԱ [[Բյուրականի աստղադիտարան]]ը (1946)։ Առաջին դիտումները Բյուրականում կատարվել են բաց երկնքի տակ տեղակայված փոքր աստղադիտակներով, իսկ արդյունքները մշակվել են Երևանի աստղադիտարանում։ Բյուրականի աստղադիտարանի պաշտոն, բացումը տեղի է ունեցել 1956-ին, և հետազոտ, աշխատանքները շարունակվել են Բյուրականում։ Աստղադիտարանում տեղակայված առաջին, շատ համեստ չափերի աստղադիտակները (Շմիդտի՝ 20 սմ, և Կասեգրենի 40 [[սմ]] տրամագծերով դիտակներ, 12 սմ տրամագծով աստղագրիչ) օգտագործվել են աստղասփյուռների, փոփոխ, աստղերի և այլ օբյեկտների հետազոտման համար։ [[1954]]-ին շահագործման է հանձնվել 53 սմ տրամագծով Շմիդտի դասի դիտակը, իսկ [[1960]]-ին՝նույն դասի 1 [[մ]] տրամագծով մուտքի բացվածքով և նույն չափի օբյեկտիվ 3 [[պրիզմա]]ներով աստղադիտակը (խոշորագույններից է աշխարհում)։ Այդ դիտակների շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը [[ԽՍՀՄ]]-ում առաջինն է սկսել այլ գալակտիկաների զանգվածային դիտումները։ [[1976]]-ին Բյուրականում սկսել է գործել [[Եվրոպա]]յում խոշորագույն՝ 2,6 մ տրամագծով դասական [[աստղադիտակ]]ը, որը հնարավորություն է տվել կատարելու առանձին աստղերի և [[գալակտիկա]]ների լուսաչափ, և սպեկտրային մանրամասն հետազոտություններ։ Աշխատանքների առաջին շարքը Գալակտիկայում կլանող նյութի բաշխման ու ֆիզիկական հատկությունների ուս ումնասիրությունն էր։ Հատկապես կարևոր էր Ծիր կաթինի պայծառության ֆլուկտուացիաների տեսության ստեղծումը միջաստղային կլանող նյութի ամպաձև կառուցվածքի պատկերացման հիման վրա ([[Վիկտոր Համբարձումյան]]), որով հնարավոր եղավ որոշել կլանող [[ամպ]]երի միջին բնութագրերը (չափեր, կլանման ունակություն, տարած, խտություն)։ Այդ ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ճշգրտելու Գալակտիկայի կառուցվածքն ու տարբեր դասերի աստղերի տարած, բաշխումը և դարձել է աստղասփյուռների հայտնադործման ելակետ (Վ. Համբարձումյան)։ Աստղասփյուռների հայտնադործումն ու դրանց էվոլյուցիոն բնույթի բացահայտումը հեղաշրջել են աստղառաջացման պատկերացումները և կանխորոշել աստղադիտարանի հետագա գիտական ուսումնասիրությունների ուղղությունները։ Եզրակացություններից առաջինը՝ այն, որ անկայունության դրսևորումները չափազանց կարևոր են տիեզերական մարմինների էվոլյուցիայի հարցերում, դարձել է Բյուրականի աստղադիտարանի գիտական հավատամքը և հնարավորություն է տվել ստանալու կարևոր գիտական արդյունքներ։ Մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ աստղասփյուռների անդամ աստղերի տարիքը չի կարող գերազանցել 107 [[տարի]]ն, որը մոտ 1000 անգամ փոքր է Գալակտիկայի աստղերի մեծամասնության (օրինակ՝ Արեգակի) տարիքից։ Այդ եզրակացությունը հետևում է աստղասփյուռների դինամիկ անկայունության տեսական հետազոտության արդյունքներից, որն ապացուցվել է դրանց ընդարձակման դիտող, տվյալներով ([[Բենիամին Մարգարյան]], [[Լյուդվիգ Միրզոյան]])։
 
Տող 29 ⟶ 28՝
 
[[Կատեգորիա:Աստղագիտություն]]
[[Կատեգորիա:Հայաստանի Հանրապետություն]]
[[Կատեգորիա:Հայկական աստղագիտություն]]