«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 62 բայտ ,  5 տարի առաջ
1684 թվականին [[Սրբազան Հռոմեական Կայսրության]] կայսրը և [[Իսպանիա]]յի թագավորը Ռեգենսբուրգյան համաձայնագրով ճանաչեցին [[Ֆրանսիա]]յի բոլոր նվաճումները։ Սակայն [[Ֆրանսիա]]յի դեմ կազմավորվեց [[Աբսբուրգյան լիգա]]ն, որի մեջ մտնում էին Կայսրությունը, [[Հոլանդիա]]ն, [[Շվեդիա]]ն, [[Իսպանիա]]ն և այլ պետություններ, որոնց սպառնում էր ֆրանսիական վտանգը։ 1688 թվականին նրանց միացավ նաև [[Անգլիա]]ն՝ Կապված այն բանի հետ, որ Հոլանդացի [[Վիլհելմ III]] Օրանացին դարձավ անգլիական թագավոր։ Այդ ժամանակ [[Ֆրանսիա]]ն նորից մտավ [[Պֆալց]], ինչպես նաև փորձեց անգլիական գահը վերադարձնել որդուն [[Կառլ 2-րդ]] Յակովին։ Անգլիա-հոլանդական միացյալ բանակը ջախջախեց ֆրանսիական նավատորմը ու թեև ֆրանսիական ցամաքային զորքերը հաղթեցին [[Իսպանիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Նիդեռլանդներ]]ում և [[Ռեյն]]ում, այնուամենայնիվ անգլիական նավատորմը ռմբակոծում էր [[Դեպպ]]ը, [[Հավրը]], [[Սան-Մալոն]], [[Դյունկերկ]]ը և [[Կալե]]ն։
Այդ էր պատճառը, որ 1715 թվականին [[Լուի XIV]]-ի մահը 54-ամյա կառավարումից հետո ընդունվեց հանգստությամբ։ 1697 թվականի աշնանը [[Լուի XIV]]-ը ստորագրեց Ռիսվիսյան հաշտությունը, որով Ֆրանսիան ստիպված եղավ դաշնակիցներին վերադարձնել նրանցից գրավված բոլոր տարածքները՝ բացառությամ [[Իսպանիա]]յից և [[Ստրասբուրգ]]ից խլված մի քնաի կետեր։ Դրանից բացի [[Լուի XIV]]-ն ստիպված եցավ հրաժարվել Յակով Ստյուարտին ճանաչել [[Անգլիա]]յի [[Վիլհելմ III]] թագավոր։
1700 թվականին, երբ մահացավ [[Իսպանիա]]յի վերջին թագավորը՝ Հաբսբուրգների տոհմից [[Կառլ II Հաբսբուրգ|Կառլ II]]-ը՝ չթոցնելով ժառանգորդ, [[Լուի XIV]]-ը դրեց պահանջ իսպանակն թագը տալ իր թոռանը՝ Ֆիլիպ Անժուացուն2։ Պահանջը հիմնավորվում էր այն նույն դեվոլյուցիոն օրենքով։ Սակայն այդպիսի պահանջ դրեց նաև [[Գերմանիա]]յի կայսր [[Լեոպոլդ I Հաբսբուրգցի]]ն, որը ամուսնացել էր մահացած [[Կառլ II Հաբսբուրգ|Կառլ II]]-ի մյուս քրոջ հետ։ Պայքարի մեջ մտան նաև Անգլիան և Հոլանդիան։ 1701 թվականին սկսվեց պատերազմ Ֆրանսիայի, որին պաշտպանում էին Բավարիան և Քյոլնը, իսկ մյուս կողմից Միացյալ կոալիցիայի, որի մեջ մտնում էին [[Անգլիա]]ն, [[Հոլանդիա]]ն, Կայսրությունը, որոնց միացան նա [[Դանիա]]ն, [[Սավոյա]]ն և [[Բրանդեբուրգ]]ը։ Ֆրանսիայի դեմ կռվում էին նաև երկրից վռնդված կամ փախած հուգենոտների ջոկատներ։ Պատերազմական գործողություններ միաժամանակ տեղի էին ունենում [[Նիդեռլանդներ]]ում, [[Իսպանիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Ռեյն]]ի ափերին և ծովերում։
Ֆրանսիան այս պատերազմում իսպանակն թագի համար կրեց բազում ջախջախիչ պարտություններ, ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում, այնպես որ, երբ ֆրանսիական նավատորմը 1705 թվականին [[Մալագա]]յի մոտ պարտվեց [[Լուի XIV]]-ը փորձեց բանակցությունների մեջ մտնել հաշտության համար։ Սակայն դաշնակիցների պահանջները հաշտություն կնքելու համար Ֆրանսիային թվացին անընդունելի և բանակցությունները դադարեցվեցին, չնայած ծանր վիճակին։ Այդ պատճառով պատերազմը շարունակվեց։ Սակայն 1708 թվականի աշնանը [[Լիլլ]]ի գրավումից հետո, 1709 թվականի աշնանը հայտնի զորավար Վիլլարի Մալպլակ վայրում, որը գտնվում է [[Ֆլանդրիա]]յում, պարտությունից հետո Ֆրանսիան հայտնվեց անհուսալի վիճակում։ Բանակին ոչ միայն չէին կարողանում վճարել, այլ նաև սնունդ չկար։ Երկրում իշխում էր սովը և ոչնչով չէր կարելի ցորեն բերել [[Աֆրիկա]]յի և [[Լևանտ]]ի նավահանգիստներից։ [[Լուի XIV]]-ը երկրորդ անգամ հաշտություն խնդրեց։ Հակառակորդները դրեցին բազմաթիվ պահանջներ՝ այդ թվում նաև [[Ֆիլիպ]]ի վռնդումը [[Իսպանիա]]յից, զիջումներ [[Ֆլանդրիա]]յի և [[Էլզաս]]ի հարցում, իսկ [[Ֆրանսիա]]ն պատրաստ էր դրանք ընդունել։ Սակայն միջազ•ային իրադրությունը փոխեց նաև պատերազմող կոցմերի ուժերը։ Հակաֆրանսիական կոալիցիան թուլացավ նրանց մեջ եղած հակասությունների պատճառով և [[Ֆրանսիա]]յին հաջողվեց կնքել փրկող հաշտություն 1713 թվականի ապրիլին [[Ուտրեխտ]]ում [[Հոլանդիա]]յի և [[Անգլիա]]յի հետ, իսկ 1714 թվականի մարտին Ռաշտատում կկնքվեց պայմանագիր Կայսրության հետ։ Պայմանագրերի արդյունքում Իսպանական գահը պահպանվեց Ֆիլիպ V-րդ Անժուացու ձեռքում՝ հրաժարվելով իր և իր սերունդների հավակնություններից Ֆրանսիական գահի նկատմամբ։
[[Եվրոպա]]յում [[Ֆրանսիա]]յի հեգեմոնիայի հետ համարյա վերջ տրվեց։ Պատերազմը հաստատեց նոր հարաբերություններ ինչպես [[Եվրոպա]]յում, այնպես էլ երկրի ներսում՝ [[Ֆրանսիա]]յի բացարձակ միապետության մեջ։ [[Լուի XIV]]-ի ներքին քաղաքականության հետևանքով [[Ֆրանսիա]]ն կորցրեց 3մլն մարդ, մեծ պետական պարտքեր՝ 2,6մլրդ ֆրնկ, այն դեպքում երբ եկամուտները կազմում էին 117մլն ֆրանկ1։
82 200

edits