«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

== Լյուդովիկոս XIV-ի արտաքին քաղաքականությունը ==
Մյուս կողմից XVII դարի երկրորդ կեսից սկսած [[Ֆրանսիա]]յի բացարձակ միապետությունը դառնում էր ավելի ու ավելի ագրեսիվ։ Դեռ 1659 թվականին Պիրենեյան հաշտության մեջ [[Մազարինի]]ն մտցրել էր մի կետ, որով իսպանական արքայադուստր [[Մարիա Թերեզա]]ն պետք է ամուսնանար երիտասարդ [[Լուի XIV-]]ի հետ։ Դրանով Մազարինին ապահովում էր ֆրանսիական գահի հավակնությունները իսպանական գահի նկատմամբ։ Այդ պատճառով իսպանական իշխանությունները պահանջեցին, որ Մարիա Թերեզան հրաժարվի որևէ հավակնությունից իսպանական գահի հանդեպ։ Դրանով իսպանական դիվանագիտությունը թույլ տվեց սխալ և իրեն գցեց ծուղակի մեջ՝ խոստանալով որպես օժիտ Մարիա Թերեզային տալ 500000 ոսկե էքյու, որը [[Իսպանիան]] չուներ։ Իսպանիայի պատվիրակությունը գտնում էր, որ կարելի է խոստանալ և դրանով եզրափակել։ Եթե փոխհատուցում չտրվեր Մարիա Թերեզայի, ապա Մազարինին խոստացավ պատասխանել Ֆրանսիայի զինվորական ուժով։ 1665 թվականին մահացավ [[Իսպանիա]]յի թագվոր [[Ֆիլիպ IV]]-ը։ [[Ֆրանսիա]]ն պահանջեց չվճարված փողի դիմաց Ֆրանսիային տալ [[Իսպանիա]]յի Հարավային [[Նիդեռլանդներ]]ը։ Մերժումի դեպքում [[Ֆրանսիա]]ն [[Իսպանիա]]յին հայտարարում էր պատերազմ, որը պետք է կրեր դեվոլյուցիոն անունը դեվոլյուցիոն օրենքի անունից, որը [[Մարիա Թերեզա]]յին ճանաչում էր ֆրանսիական հարստության կրող։ Իսպանաիան այդ պատերազմին պատրաստ չէր։ Ֆրանսիական զորքերը արագորեն օկուպացրեցին [[Ֆլանդրիա]]ն և [[Ֆրեշ-Կոնտե]]ն։ Սակայն [[Լուի XIV]]-ի հաղթանակը հետաձգեց [[Եվրոպա]]ն։ Ոչ վաղանցյալի դաշակից [[Անգլիա]]ն, [[Հոլանդիա]]ն, և [[Շվեդիա]]ն կազմեցին հակաֆրանսիական կոալիցիա և [[Ֆրանսիա]]ն ստիպված եղավ հաստատել խաղաղություն և ետ վերադարձնել Իսպանիայն այնքան հեշտությամբ գրավված [[Ֆրեշ-Կոնտե]]ն։1668 թվականի մայիսի 2-ին կնքվեց [[Ախենյան հաշտություն]]ը, որով [[Ֆրանսիա]]ն պահպանեց միայն [[Ֆլանդրիա]]յի մի մասը՝ այդ թվում և [[Լիլ]]ը։
Դրանից հետո մի քանի տարի պահանջվեց դիվանագիտական նախապատրաստություն տեսնելու համար։ [[Անգլիա]]յի թագավոր [[ԿառլՉարլզ II]]-ը գնվեց մեծաթիվ գումարներով, Շվեդական իշխանությունները նույնպես եկան [[Ֆրանսիա]]յի կողմը։
[[Ֆրանսիա]]յի ռազմական նախարար [[Ուվուա]]ն գնեց մեծ թվով զենք [[Հոլանդիա]]յից և 1672 թվականի ամռանը սկսեց պատերազմ հենց [[Հոլանդիա]]յի դեմ։ Ֆրանսիական բանակը արագորեն տիրացավ [[Ուտրեխտ]]ին, [[Օվերլեյս]]ին, [[Հելդերն]]ին և մոտեցավ [[Ամստերդամ]]ին։
Հոլանդական իշխանությունները գնացին բանակցությունների [[Լուի XIV]]-ի հետ, սակայն նա առաջադրեց այնպիսի պայմաններ, որոնք անընդունելի էին և Հոլանդական իշխանությունները բացեցին ամբարտակները և նախընտրեցին խորտակել երկրի մեծ մասը, քան ընդունել անընդունելին։ [[Ֆրանսիա]]ն ստիպված էր նահանջել։ Պատերազմի կենտրոն տեղափոխվեց [[Պֆալց]]՝ [[Գերմանիա]]յի հարավ։ Այստեղ նրանք ոչնչացրին ամբողջ խաղաղ բնակչությունը։
82 200

edits