«Հաբսբուրգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (11),   → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Հաբսբուրգներ''' (Habsburger), թագավորական դինաստիա, որը կառավարել է [[Ավստրիա]]յում 1282-1918-ին, [[Չեխիա]]յում և [[Հունգարիա]]յում՝ 1526-1918-ին (1867-ից՝ [[Ավստրո-Հունգարիա]]յում), [[Իսպանիա]]յում և նրա տիրույթներում՝ 1516-1700-ին, եղել են «Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր 1438-1806-ին (բացի 1742 - 1745)։ 1090-ից Հաբսբուրգները եղել են կոմսեր, [[1135]]-ից՝ լանդգրաֆներ [[Վերին Հռենոս]]ում և [[Միջին Շվեյցարիա]]յում, որտեղ մոտ 1020-ին կառուցել են Հաբսբուրգ ամրոցը (այստեղից էլ՝ Հաբսբուրգ տոհմանունը)։ [[Կարլոս V]]-ի օրոք (1500-58) Հաբսբուրգների իշխանությանն էր ենթարկվում հսկայական տարածք՝ [[Գերմանիա]]ն, [[Ավստրիա]]ն, [[Հոլանդիա]]ն, [[Չեխիա]]ն, [[Հունգարիա]]ն, [[Իտալիա]]յի մի մասը, [[Իսպանիա]]ն և նրա ամերիկյան գաղութները։ 1521-22-ի պայմանագրով [[Կարլոս V]] Հաբսբուրգի ավստրիական ժառանգական տիրույթները զիջեց եղբորը՝ [[Ֆերդինանդ I]]-ին, որը դարձավ Հաբսբուրգի ավստրիական ճյուղի հիմնադիրը։ [[1556]]-ին [[Կարլոս V]] իսպանական գահից հրաժարվեց հօգուտ իր որդի [[Ֆիլիպ II]]-ի, որը դարձավ Հաբսբուրգների իսպանական ճյուղի հիմնադիրը։
 
[[1740]]-ին, երբ Հաբսբուրգի ավստրիական ճյուղն ընդհատվեց [[Կարլոս VI]] կայսրով, վերջինիս դուստր [[Մարիա Թերեզա]]յի (իշխել է 1740-80-ին) և [[Լոթարինգիա]]յի [[Ֆրանց Ստեֆան]] դքսի ամուսնությամբ սկզբնավորվեց Հաբսբուրգ-Լոթարինգյան դինաստիան։ [[1867]]-ին [[Ֆրանց Իոսիֆ I]]-ի օրոք ավստրիական կայսրությունը վերակազմավորվեց երկմիաստկան Ավստրո-Հունգարական կայսրության։ [[1918]]-ի նոյեմբերի 11-ին, առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի պարտության և հեղափոխական ու ազգային-ազաաագրական շարժումների վերելքի պայմաններում [[Կարլոս I Հաբսբուրգ]] կայսրը (թագավորել է 1916-18-ին) հրաժարվեց գահից, և Հաբսբուրգի միապետությունն ընկավ։ [[1919]]-ի [[ապրիլի 3]]-ին [[Ավստրիա]]յի հանրապետության սահմանադիր ժողովը օրենք ընդունեց Հաբսբուրգին բոլոր իրավունքներից զրկելու, երկրից նրանց վտարելու և ունեցվածքը բռնագրավելու մասին։
 
{{ՀՍՀ}}