«Ալեքսանդր Իվանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (12)
պատկեր:Alexander Andreyevich Ivanov.jpg|thumb|Ալեքսանդր Իվանով
Տող 1.
[[պատկեր:Alexander Andreyevich Ivanov.jpg|thumb|Ալեքսանդր Իվանով]]
Ալեքսանդր Անդրեևիչ Իվանով(ծնվել է հուլիսի [[16]]-ին [[1806]] թվականին [[Պետերբուրգ]]ում-մահացել է հուլիսի [[3]]-ին [[1858]] թվականին Պետերբուրգում), ռուս նկարիչ։ [[1817]]-[[1828]] թվականնրին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ [[1830]] թվականին որպես նկարիչներին խրախուսող ընկերության թոշակառու մեկնել է [[Իտալիա]]։ [[1831]]-[[1858]] թվականներին ապրել է [[Հռոմ]]ում։ Ալեքսանդր Անդրեևիչ Իվանովը երկար տարիներ աշխատել է «Քրիստոսի հայտնությունը ժողովրդին» ([[1837]]-[[1857]] թվականներին [[Տրետյակովյան]] պատկերասրահում) ծրագրային նկարի վրա, ուր ձգտել է վերաիմաստավորել հասարակական կյանքի, արվեստի և բարոյականության արմատական հարցեր։ Խորապես վերապրելով սոցիալական անարդարությունն ու ճնշումը, նկարի հիմք է ընտրել ժողովրդի ազատագրման թեման, մարդկանց բարոյական վերածնունդը։ Կոմպոզիցիայի բարդ հյուսվածքում միավորել է իրադրությունը յուրովի ըմբռնող տարբեր դասերի ներկայացուցիչների, վերստեղծել ոգեշնչվածությամբ և տիպականությամբ աչքի ընկնող մարդկային կերպարներ։ Նկարի վրա աշխատելու ընթացքում կատարել է ինքնուրույն արժեք ունեցող հարյուրավոր բարձրարվեստ էտյուդներ ու գծանկարներ։ Նրա բնանկարները խտացնում են բնության ներդաշնակությունը, ձևերի պարզությունն ու արտահայտչականությունը («ճյուղը», [[1840]]-ական թթվականներին, Տրետյակովյան պատկերասրահ, «[[Մերկ տղան]]», [[Ռուսական թանգարան]], [[Լենինգրադ]])։ [[1840]]-ական թվականների վերջերից մինչև 1857 թվականը ստեղծված, հատուկ շինության համար նախատեսված որմնանկարների էսքիզներում Իվանովը նորովի է մեկնաբանել աստվածաշնչյան թեմաները։ Ազատասիրության և ստեղծագործական երևակայության ուժի տեսակետից «Աստվածաշնչյան էսքիզներ» շարքը բացառիկ տեղ է գրավում 19 դարի ռուսական արվեստում։ Ազատագրական գաղափարներով, ռեալիզմի և ժողովրդայնության համարձակ նվաճումներով հարուստ Իվանովի ստեղծագործությունը հսկայական ազդեցություն է ունեցել [[19]] դարի ռուսական արվեստի վրա։