«Ռոբերտ Շտեռլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ նկարիչ | Անունը հայերեն = Ռոբերտ Շթերլ | Ի ծնե տրված անունը = Robert Sterl | Բնօրինակ անուն ազ...»:
(Տարբերություն չկա)

23:26, 7 հունվարի 2015-ի տարբերակ

Ռոբերտ Հերման Շթերլ (գերմ.՝ Robert Sterl, 23 հունիսի, 1867 (Գրոդոբրից, այսօր՝ Դրեզդեն-Դոբրից)-10 հունվարի, 1932 (Նաունդորֆ))՝ գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ:

Ռոբերտ Շտեռլ
գերմ.՝ Robert Sterl
Ծնվել էհունիսի 23, 1867(1867-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրԴրեզդեն, Սաքսոնիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 10, 1932(1932-01-10)[1][3][4][…] (64 տարեկան)
Մահվան վայրՇտրուպեն
Ազգությունգերմանացի
Քաղաքացիություն Գերմանիա և  Սաքսոնիայի թագավորություն
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, վիզուալ արտիստ, գծանկարիչ, նկարազարդող, genre painter և բնանկարիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[5]
 Robert Sterl Վիքիպահեստում

Կենսագրություն

 
Ռոբերտ Շթերլի տունը Նաունդորֆում

Ռոբերտ Հերման Շթերլը ծնվել է 1867 թվականին՝ քարտաշ Ֆրիդրիխ Վիլհելմ Շթերլի ընտանիքում: 1873-1881 թվականներին տարրական դպրոց է հաճախել Դրեզդենում: Ուսումը շարունակել է Դրեզդենի գեղարվեստի թագավորական ակադեմիայում: Նա աշակերտել է նկարիչներ Լեոն Փոլեին, Յուլիուս Շոլցին, Վիլհելմ Վալթերին, իսկ 1886 թվականից մագիստրանտ էր բելգիացի գեղանկարիչ Ֆերդինանդ Պաուվելսի մոտ:

1887-1904 թվականներին Շթերլը աշխատում էր որպես բնանկարիչ, դիմանկարիչ և նկարազարդող, Դրեզդենում մասնավոր նկարչական դպրոց ուներ կանանց համար: 1894 նա «Գեղանկարիչների միության» հիմնադիրներից մեկն էր: 1897 ամուսնացել է Հելենե Հեդելթի հետ (1873–1950): Նրանք զավակներ չունեին: 1904 թվականին Շթերլը դասավանդել է Դրեզդենի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ որպես ուսուցիչ, 1906 թվականից՝ որպես պրոֆեսոր: Այստեղ նա աշխատել է մինչև 1931 թվականը: Այս ժամանակ նա դարձել է արվեստագետների «Die Zunft» միության հիմնադիրներից մեկը: 1909 թվականին դարձել է արվեստագետների «Berliner Secession» պատվավոր անդամ: 1913-1930 թվականներին եղել է Դրեզդենի պատկերասրահի հանձնաժողովի անդամ, 1920 թվականից նաև՝ պատկերասրահի խորհրդի և արվեստագետների միության ժյուրիի անդամ: 1915 թվականին Շթերլը վարպետության դասեր էր տալիս Դրեզդենի արվեստի ակադեմիայում՝ մահացած Գոթհարդ Կոյլի փոխարեն: Առաջին համաշխարհային պատերազմին նա մասնակցել է որպես պատմանկարիչ: Նա օժանդակում էր նաև Դրեզդենի արվեստի ակադեմիայի ուսանողական խորհրդին. ցուցադրությունների և վաճառքների ժամանակ նա հետաքրքրվում էր ժամանակակից և երիտասարդ նկարիչների գործերով:

1919 թվականին Ռոբերտ Շթերլը գնեց 1912/13 թվականին կառուցված բնակարան Նաունդորֆում՝ Սաքսոնական Շվեյցարիայում, կառուցել տվեց մի մեծ արհեստանոց և կնոջ հետ Դրեզդենից տեղափոխվեց այստեղ:

Ռոբերտ Շթերլը մահացել է Նաունդորֆի իր տանը՝ 1932 թվականի հունվարին՝ երկարատև հիվանդությունից հետո: 1937 նրա գերեզմանաքարն է կերտել Օտտո Ռոմեչը: Շթերլն իր ունեցվածքը կտակել որպես նվիրատվություն՝ Դրեզդենի ակադեմիայի երիտասարդ արվեստագետներին և նկարիչներին: Նրա անվան ֆոնդը իր նաունդորֆյան բնակարանը դարձրել է տուն-թանգարան, որտեղ մինչ օրս հանգամանալից կերպով ներկայացվում է նրա կյանքն ու ստեղծագործությունը:

Երկեր

 
Ռոբերտ Շթերլ՝ «Էլբայի հողահանները» (1905)

Ռոբերտ Շթերլը Մաքս Լիբերմանի, Մաքս Սլևոգթի և Լովիս Քորինթի հետ մեկտեղ հանդիսանում է գերմանական իմպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկը: Ուսումը Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայում 1890 թվականին որպես մագիստրանտ ավարտելուց հետո նա մինչև կյանքի վերջ կապված մնաց իր քաղաքին: Այսպես, դարավերջին նկարիչներ Կարլ Բանցերի և Վիլհելմ Կլաուդիուսի հետ ընկերանալով, նա ներգրավվեց Գոփելնի արվեստագետների միության շարքերը: Գրեթե 30 տարի՝ մինչ իր մահը որպես պրոֆեսոր նա մեծ ազդեցություն է ունեցել սաքսոնական արվեստի զարգացման վրա:

Ռոբերտ Շթերլը իր ողջ կյանքի ընթացքում եղել է պահանջված նկարիչ, չնայած այն փաստին, որ նրա գործերից շատերը այնքան էլ հավակնոտ չեն թվում:

Իր մի շարք կտավներում ակնհայտ կերպով արտացոլված է իր՝ քարտաշի ընտանիքից սերելու փաստը: Իր կտավներում նա հաճախ պատկերում է աշխատանքային և տեխնոլոգիական առաջընթացը: Շթերլը ուսումնասիրել է այս թեման ավելի քան 30 տարի՝ 1893-1920 թվականներին: 1920 նրա՝ քարտաշներ պատկերող կտավներից մեկը ռուսական մոտիվներ պարունակող «Հուղարկավորություն՝ երկու քահանայով» կտավի հետ միասին հեռացվել է Դրեզդենի Նոր վարպետներ պատկերասրահից:

Պարգևներ

  • Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ՝ Bene Merentibus (1900)
  • Մալմոյի միջազգային ցուցադրության ոսկե մեդալ (1914)
  • Լայպցիգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1927)
  • Նրա անունով է կոչվել փողոց Դրեզդենում[6]
  • Նրա անունով է կոչվել փողոց Նաունդորֆում: Նրա նախկին արվեստանոցի համարն թր 30: Այստեղ է գտնվում նաև նրա գերեզմանը:

Ստեղծագործություններ

 
Ռոբերտ Շթերլ՝ «Ռիչարդ Շտրաուսը դիրիժորում է Էրնստ ֆոն Շուխին» (1912)
  • Akademiemodell – Afrikaner im Halbakt (1887), Ռոբերտ Շթերլի տուն՝ Նաունդորֆում
  • Arbeiter in der Tongrube (1901), Դրեզդենի քաղաքային պատկերասրահ
  • Elbebaggerer (1905), Դրեզդենի ազգային պատկերասրահ, Նոր վարպետներ պատկերասրահ
  • Bildnis der Königinwitwe Carola (1905), Դրեզդենի քաղաքային պատկերասրահ
  • Steineklopferin (1907), Ռոբերտ Շթերլի տուն՝ Նաունդորֆում
  • Ernst von Schuch dirigiert das Orchester (1908), Ռոբերտ Շթերլի տուն՝ Նաունդորֆում
  • Arthur Nikisch dirigiert (1910), Գեորգ Շեֆերի թանգարան, Շվայնֆուրտ
  • Marktplatz in Nischni Nowgorod (1910), Ռոբերտ Շթերլի տուն՝ Նաունդորֆում
  • Steinbrecher (1911), Լայպցիքի գեղարվեստի թանգարան
  • Steinbrecher (1911), Ֆոլկվանգ թանգարան, Էսսեն
  • Ernst von Schuch dirigiert den Rosenkavalier (1912), Բեռլինի ազգային թանգարան, Բեռլինի ազգային պատկերասրահ
  • Schiffszieher an der Wolga (1912), Դրեզդենի Նոր վարպետներ պատկերասրահ
  • Steinauflader am Kippkarren (1913), Ռոբերտ Շթերլի տուն՝ Նաունդորֆում
  • Bildnis Dr. Otto Posse (1917), Ռոբերտ Շթերլի տուն՝ Նաունդորֆում
  • Bildnis Heinrich Ernemann (1919), գողացված
  • Kalmückenboot auf der Wolga (1920), Դրեզդենի Նոր վարպետներ պատկերասրահ
  • Selbstbildnis (1920), Ռոբերտ Շթերլի տուն՝ Նաունդորֆում

Ռոբերտ Շթերլի անվան պարգև

Դրեզդենի բարեգործական ընկերությունը շրջանի և Դրեզդենի գեղարվեստի դպրոցը 1997 թվականից ամեն տարի հանձնում է Ռոբերտ Շթերլի անվան պարգև: Ժյուրին, որը բաղկացած է դպրոցի երեք պրոֆեսորներից և հիմնադրանի երկու ներկայացուցիչներից, ընտրում է դպրոցի լավագույն աշակերտին, ով ստենում է 3000 եվրո կրթաթոշակ: Պարգևատրության արարողությունն անց է կացվում նրա տանը՝ Նաունդորֆում և ուղեկցվումէ նկարների ցուցադրությամբ[7]:

Գրականություն

  • Karl Brix: „…mitten aus dem Leben…“ Zum 100. Geburtstag von Robert Sterl. In: Sächsische Heimatblätter. Heft 5/1967, S. 193–198.
  • Robert Sterl und die Kinder, Gemälde, Graphiken und Zeichnungen im Robert-Sterl-Haus, Text: Horst Zimmermann, Hrsg. Sammelstiftungen des Bezirkes Dresden, 1998.
  • Robert-Sterl-Haus, Naundorf/Struppen, Sächsische Museen, Band 14, Sächsische Landesstelle für Museumswesen, Hrsg. Joachim Voigtmann, Berlin 2004, ISBN 3-422-03103-0.
  • Die Dresdner Gesellschaft in Porträtzeichnungen von Robert Sterl, Begleitheft zur Sonderausstellung, Text: Kristina Popova, Hrsg. Robert-Sterl-Haus, Naundorf, Sammelstiftungen des Bezirkes Dresden, 2007.
  • Robert Sterl. Werkverzeichnis der Gemälde und Ölskizzen, bearb. v. Kristina Popova, hrsg. v. Birgit Dalbajewa und Gisbert Porstmann, Sandstein Verlag, Dresden 2011, ISBN 978-3-942422-63-5.
  • Horst Zimmermann: Der Maler Robert Sterl. Leben und Werk in Briefen und Selbstzeugnissen, Sandstein Verlag, Dresden 2011, ISBN 978-3-942422-62-8.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ