«Հանքային մեքենաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (7),   → oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Wing conveyor and feed hopper (5591192971).jpg|240px|մինի|Հանքային մեքենայի նմուշ]]
'''Հանքային մեքենաներ''' , ապարի քայքայման, բարձման ու տեղափոխման, ամրակապի կառուցման և հանքային այլ պրոցեսների կատարման համար անհրաժեշտ մեքենաներ։ Հանքային մեքենաները ստորաբաժանվում են չորս հիմնական խմբերի՝ հանույթային, բարձող-տեղափոխող, ամրակապի տեղադրման և լցանյութի լցավորման։ [[Հանք]]ային մեքենաները լինում են՝ հորատման, ներհատման, հարվածապոկման և ջրաշիթային։ Ամուր ապարը զանգվածից պոկում և քայքայում են հորատապայթեցման աշխատանքներով՝ օգտագործելով հորատման բազմազան մեքենաներ, իսկ Ռոտորային էքսկավատոր համեմատաբար թույլ ապարը՝ ներհատման, հարվածապոկման, ջրաշիթային մեքենաներով։ Քայքայված [[ապար]]ը վագոնների և մեքենաների թափքերին կամ կոնվեյերներին բարձում են ընդհատ կամ անընդհատ գործողության մեքենաներով։ Ընդհատ գործողության բարձիչ մեքենաներն ունեն 0, 2 t/3—ից (ստորգետնյա պայմաններում աշխատող) մինչև 125 մ3 (բացահանքերում աշխատող) տարողության շերեՓներ։ Բացահանքերում կիրառում են ռոտորային և շղթայական բազմաշերեփ Էքսկավատորներ, համալիրներ ևն։ Հզոր ռոտորային Էքսկավատորի շերեփման բարձրությունը 55 մ Է, խորությունը՝ 25 մէ ռոտորի տրամագիծը՝ 18 մ, արտադրողականությունը՝ մինչև 100000 մ3/օր, զանգվածը՝ 5600 տ, շարժիչների ընդհանուր հզորությունը՝ 14500 կվտ։ Նույն կարգի բնութագրեր ունի նաև շղթայական բազմաշերեփ Էքսկավատորը։ Համեմատաբար ոչ կարծր օգտակար հանածոն կամ դատարկ ապարը զանգվածից անջատելու և դրանք տեղափոխման միջոցներին բարձելու գործողությունները միաժամանակ կատարում են հանքային կոմբայնները։ Դրանք դասակարգվում են մաքրման (մաքրման փորվածքներում զանգվածից պոկում և տեղաՓոխում են օգտակար հանածոները), անցումային (Փորվածքներ անցկացնող) և կտրման (մաքրման հանքախորշը նախապատրաստող) կոմբայնների։ Ամրակապի տեղադրման մեքենաները լայնորեն օգտագործվում են ածխի հանքահորերում՝ մեքենայացված շարժական ամրակապի տեսքով, ինչպես նաև լայնական մեծ մակերեսով թունելներ անցկացնելիս չուգունե կամ երկաթբետոնե տյուբինգները (ամրակապի սեգմենտաձև մասեր) տեղադրելու համար։ Լցավորման մեքենաների միջոցով արտադրության թափոններով կամ այլ նյութերով լցնում են օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով առաջացած ստորգետնյա այն դատարկ տարածությունները, որոնք կարող են առաջ բերել Փլուզումներ։
{{ՀՍՀ}}