«Կուր-Արաքսյան մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
խայտառակ ներքին հղումներ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Stonegrave Petroglyph Swastikas from Ancient Armenia Kakhik Shamkhor Armenia.jpg|thumb|250px|[[Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր)|Գարդմանքի]] [[Շամխոր]] բնակավայրում հայտնաբերված կախազարդ. մ.թ.ա. 2-րդ հազարամյակ]]
'''Կուր-Արաքսյան մշակույթ''', [[Հայկական լեռնաշխարհ]]ում և հարևան երկրամասերում [[մ.թ.ա.]] 3-րդ հազարամյակում տարածված հնագիտական մշակույթի պայմանական անվանումը։ Հայտնի է նաև «Վաղ արևելաանատոլիական», «Վաղ անդրկովկասյան», «Կարմրասև կոկված խեցեղենի» և այլ անվանումներով։ Կուր-Արաքսյան [[մշակույթ]]ին հատուկ առաջին նյութերը հայտնաբերվել են [[1869]] թվականին [[Փիփ]] գյուղում և [[1879]] թվականին՝ [[Արմավիր]]ում։ Կուր-Արաքսյան մշակույթը առաջին անգամ բնութագրվել է Բ.Ա.Կուֆտինի աշխատություններում։ Կուր-Արաքսյան մշակույթի ուսումնասիրությունը ինչպես [[ԽՍՀՄ]]-ում, այնպես էլ [[Իրան]]ում, [[Թուրքիա]]յում և [[Սիբիր]]ում, լայն ծավալ է ստացել վերջին տարիներում։ [[Պեղում]]ներովՊեղումներով հետազոտված Կուր-Արաքսյան մշակույթի կարևորազույն հուշարձաններն են. [[Հայաստան]]ում՝ [[Մոխրաբլուր]]ը ([[Էջմիածին|Էջմիածնի]] մոտ), [[Զրահրվիտ]]ը, [[Շենգավիթ]]ըՇենգավիթը, [[Հառիճ]]ը, [[Արևմտյան Հայաստան]]ում՝ [[Կարագ]]ը, [[Փուլուր]]ը, [[Քորուչութեփե]]ն, [[Վրաստան]]ում՝ Կվացխելեբին, [[Ամիրանիսգորա]]ն, [[Խիզանահատզորա]]ն, [[Ադրբեջան]]ում՝ [[Քյուլթափա]] I ([[Նախիջևան]]ի մոտ։ Կուր-Արաքսյան մշակույթի ազդեցության ոլորտները տարածվում են [[Հյուսիսային Կովկաս]]ում, [[Սիրիա]]յում և [[Պաղեստին]]ում։ Կուր-Արաքսյան մշակույթի ծագումը քիչ է լուսաբանված։ Եղած տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ նախնական տարրերը ձևավորվև են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին քառորդում, իսկ զարգացման հիմնական օջախները եղել են [[Արաքս գետ]]ին հարող երկրամասերը (հատկապես՝ [[Արարատյան դաշտ]]ի)։ Կուր-Արաքսյան մշակույթին յուրահատուկ են փայլեցված սև մակերեսով, վարդագույն, դարչնագույն կամ գորշ աստառով, գնդաձև կանթերով խեցեղենը և օջախի պայտաձև կավե հենակները։ Տիպաբանական այս տարրերը ընդհանուր են շատ լայն տարածքի համար։ Կուր-Արաքսյան մշակույթը ունեցել է զարգացման երկու հիմնական շրջան, որոնցից առաջինը տևել է մինչև մ.թ.ա. 2600-2400 թվականները։ [[Հայկական լեռնաշխարհ]]ում Կուր-Արաքսյան մշակույթի վաղ փուլը իր զարգացման գագաթնակետին է հասել մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին և 3-ի 1-ին կեսին։ Կուր-Արաքսյան մշակույթի տնտեսությունը հիմնվել է ոռոգովի հողագործության և անասնապահության վրա։ Բնակավայրերը կենտրոնացվել են գետափնյա շրջաններում։ Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին [[մետաղագործություն]]ն ու առևտրի առանձին ճյուղեր անջատվեցին [[երկրագործություն]]ից, և Կուր-Արաքսյան մշակույթի տարածման սահմաններում ձևավորվեցին վաղ քաղաքային մշակույթի տարրեր։ Պեղումների ընթացքում Մոխրաբլուրի կենտրոնում բացվեց մ. թ. ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսին պատկանող տաճար, բնակավայրը շրջափակող հզոր պարիսպ և ջրամատակարարման բարդ կառույց։ Մ. թ. ա. 2600-2400 թվականներին Կուր-Արաքսյան մշակույթի տարածման սկզբնական ոլորտից՝ Հայկական լեռնաշխարհից աստիճանաբար թափանցել է հարևան երկրամասեր, որտեղ այն չի կապվում մշակութային նախորդ շերտերի հետ։ Զարգացման երկրորդ շրջանում (սկսած մ. թ. ա. 26-24-րդ դարերում) Կուր-Արաքսյան մշակույթի տարածման ոլորտը նորից սահմանափակվել է Հայկական լեռնաշխարհում և [[Կովկաս]]ում։ Զգալիորեն փոփոխվել են տնտեսության ձևերը։ Քաղաքակրթության զարգացման հիմնական օջախները դաշտավայրերից տեղափոխվել են նախալեռնային գոտի։ Այս ժամանակաշրջանից մեզ հասել են առանձին հարուստ [[դամբարան]]ներ, մեծ քանակությամբ մետաղե [[զենք]]եր, կիկլոպյան ամրոցներ, որոնք վկայում են տոհմիկ ավագանու ձևավորումն ու տոհմատիրական կարգերի քայքայումը։ Մ. թ. ա. մոտ 2100-1900 թվականներին Կուր-Արաքսյան մշակույթին փոխարինել է միջին բրոնզեդարյան մշակույթը։
 
{{ՀՍՀ}}