«Ստեփանավանի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 106.
Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև և սննդի արդյունաբերությունը, էլեկտրասարքերի և կապի սարքերի արտադրությունը, գյուղատնտեսությունը։ Կար 16 արդ․ ձեռնարկություն, 6 [[Կոլտնտեսություն|կոլեկտիվ]] և 13 [[խորհտնտեսություն|խորհրդային տնտեսություն]]։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են․ «Արդ-կապ», տոհմային թռչնաբուծական գործարանները, մանկական կահույքի, կարի, գուլպայի, գորգագործական ֆաբրիկաները, պանրագործարանը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են անասնապահությունն (գլխավորապես կաթնամսատու տավարաբուծությունը) ու կարտոֆիլագործությունը։ Զբաղվում են նաե խոզաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը 177 կմ էր, կար օդանավակայան։ Ուներ կապի հանգույց՝ 17 բաժանմունքով։
 
1986-87 ուս․ուսումնական տարում գործում էր 17 միջնակարգ, 11 ութամյա, 3 երաժշտական, 3 մարզական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1986 թվականին կար 23 գրադարան, 19 մշակույթի տուն և ակումբ, 2 կինոթատրոն, 1 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 5 ամբուլատորիա։ Գործում են [[Ստեփան Շահումյանի տուն-թանգարան]]ը, հանգստյան տուն, պանսիոնատներ, մանկական առողջարան, տուրիստական հանգրվան։
 
== Պատկերասրահ ==