«Մարտակերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
կարծում եմ՝ թարմ տվյալներ են անհրաժեշտ մեզ։
Տող 71.
}}
 
'''Մարտակերտ''', քաղաք [[Արցախ|Արցախի Հանրապետության]] հյուսիսարևելյան մասում, [[Մարտակերտի շրջան]]ի վարչական կենտրոնը՝ [[Ստեփանակերտ]]ից 75 կմ հյուսիս՝ [[Թարթառ]] գետի միջին հոսանքի աջ կողմում՝ 450 մետր բարձրության վրա։ Մարտակերտ համայնքի կազմում ներառվել են նաև [[Հայկաջուր]], [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|Ջրաբերդ]], [[Մարալյան Սարով]], [[Լևոնարխ]] գյուղերը։ Վարչական տարածքը՝ 4600 հեկտար է։ Անվանումը ''Մատուռակերտի'' հնչյունափոխված ձևն է։ Մինչև 1992-ը (բռնագաղթը) Մարտակերտը մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր ([[Ստեփանակերտ]]ից և [[Շուշի]]ից հետո), ուներ շուրջ 13 հազար բնակիչ (2002-ին՝ 4469)։ 1988-ին Մարտակերտն ուներ միջնակարգ (2), գիշերօթիկ (1), երաժշտական յոթնամյա (1) և սպորտային (1) դպրոցներ, մարզահրապարակ, մանկապարտեզ (5), հիվանդանոց, մշակույթի տուն, կինոկետ, կապի բաժանմունք, շինանյութերի կոմբինատ, յուղի-պանրի, խաղողի նախնական վերամշակման գործարաններ և այլն։ Մարտակերտի խաղողագործական տնտեսությունը տարեկան արտադրել է շուրջ 20-25 հազար տոննա խաղող, 1800 տոննա [[կաթ]], 2000 տոննա [[հացահատիկ]] (1987)։
 
Մարտակերտ համայնքի կազմում ներառվել են նաև [[Հայկաջուր]], [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|Ջրաբերդ]], [[Մարալյան Սարով]], [[Լևոնարխ]] գյուղերը։ Վարչական տարածքը՝ 4600 հեկտար է։ Անվանումը ''Մատուռակերտի'' հնչյունափոխված ձևն է։ Մինչև 1992 թվականը (բռնագաղթը) Մարտակերտը մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր ([[Ստեփանակերտ]]ից և [[Շուշի]]ից հետո), ուներ շուրջ 13 հազար բնակիչ (2002-ին՝ 4469)։
2003-ին Մարտակերտում գործել են միջնակարգ (2), սպորտային (1) և երաժշտական (1) դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, «Ալրաղաց» ձեռնարկությունը և այլն։<ref name="ՂԱՊ">Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 466-467։</ref>
 
== Մարտակերտը Արցախյան ազատամարտին ==
Շարժման սկզբին Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորագահավաք և այլն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան, Ա. Նավթալյան, Վ. Մինասյան)։ Մարտակերտում էր նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ [[Հայկազ Բաղմանյան]])։ 1988-92-ին Մարտակերտի և Հայաստանի կամավորական ջոկատները, [[Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժեր]]ը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992-ի հուլիսի 4-ին ԽՄՀՄ 4-րդ բանակի աջակցությամբ հակառակորդն սկսել է լայնածավալ մարտական գործողություններ և գրավել Մարտակերտը։ Մարտակերտի, Կենտրոնական, Ասկերանի, Մարտունիի Պաշտպանության շտաբները, 5-րդ կամավորական բրիգադը (հրամանատար՝ [[Մանվել Գրիգորյան]]) և ՀՀ կամավորական ջոկատները 1993-ի հունիսի 12-ին ձեռնարկել են Մարտակերտի և [[Մարտակերտի շրջան|շրջանի]] բնակավայրերի ազատագրման խոշորամասշտաբ ռազմական գործողություն և 1993-ի հունիսի 28-ին ազատագրել են քաղաքը։ [[Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան]]ով պարդևատրվել են 5, «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ։<ref name="ՂԱՊ">Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 466-467։</ref
 
== Տես նաև ==