'''ԿիթառըԿիթառ''', լարային երաժշտական գործիք է, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկն է։մեկը։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման կենտրոնը եղել է [[Միջին դարեր|միջնադարյան]] [[Իսպանիա]]ն, որտեղ կիթառը հասել է [[Հին Հռոմ]]ից։ [[18-րդ դար|18-րդ]] և [[19-րդ դար]]երում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը ''դասական'' անվանումն է ստանում։ [[20-րդ դար]]ում ստեղծվում է [[էլեկտրակիթառ]]ը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։
Կիթառը սոլո գործիք է հանդիսանում [[բլյուզ]], [[ռոք]], [[ֆլամենկո]], [[քանթրի]], երբեմն [[ջազ]] ոճերում։ Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք։
Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է '''կիթառահար''', իսկ նա, ով պատրաստում է կիթառներ՝ '''կիթառի վարպետ''' կամ '''լյուտյե'''։ Կիթառր ունի 6 լար՝ մի, լյա, ռե, սոլ, սի և մի։