«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 4.
[[13-րդ դար]]ի սկզբին պապականությունը շարունակում էր [[Երուսաղեմ]]ը գրավելու կոչեր հղել [[Կաթոլիկություն|կաթոլիներ]]ին։Սակայն ժողովրդի մեջ այդ կոչերը սկզբնական շրջանում հազվադեպ էին արձագանք գտնում, ինչը չի կարելի ասել հետագա տարիներ համար։ [[Ֆեոդալիզմ|Ֆեոդալական կարգեր]]ը մեծապես դժվարացրել էին մարդկանց կյանքը։ Երբ ամենօրյա կյանքի անտանելի դժվարությունները սրեցին ժողովրդի մեջ կրոնական զգացմունքները, այդ ժամանակ մարդիկ սկսեցին ընդունել սրբազան պատերազմի լոզունգները։ Ահա այս ժամանակ` 1212 թվականին, տեղի են ունենում նախադեպը չունեցող դաժան և ապարդյուն մանուկների արշավանքները։
 
{{քաղվածք|''Ամեն ինչ տեղի ունեցավ Սուրբ Զատիկից անմիջապես հետո։ Չէր անցել հիսունհիթսուն օր, երբ հազարավոր մանուկներ ճամփա ընկան` թողնելով իրենց տները։ Նրանցից շատերը նոր էին լույս աշխարհ եկել և նոր էր լրացել նրանց վեց տարին։ Մյուսների հարսնացու ընտրելու ժամանակն էր, բայց նրանք ընտրեցին հերոսությունն ու փառքը Քրիստոսով։ Իրենց տրված հոգսերը նրանք վաղուց մոռացել էին… Ծնողները, եղբայրները, քույրերը, ընկերները համառորեն համոզում էին ետ կանգնել այդ քայլից, բայց խաչակիրների որոշումն անսասան էր։ Խաչերը բռնած և դրոշների տակ միավորված նրանք շարժվեցին Երուսաղեմ...Երուսաղեմ… Ամբողջ աշխարհը նրանց անվանում էր անխելքներ, բայց նրանք շարժվում էին առաջ''|Դավիդ Բեքեր (David Baker, Crusade of tears)}}
 
== Ֆրանսիայի մանուկ խաչակիրներ ==
Տող 18.
Նույն պատկերը [[Գերմանիա]]յում էր, հատկապես Ստորին Ռեյնի շրջաններում։ Այստեղ հանդես է գալիս 10 տարին չբոլորած Նիկոլայը, ով կատարում էր հոր հրահանգները։ Նրա հայրը ստրկավաճառ էր, ով օգտագործում էր որդուն իր շահի համար, ինչի համար հետագայում պատժվում է։
[[Պատկեր:Kirchhoff kinderkreuzzug 1843.jpg|մինի]]
Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու [[Երուսաղեմ]]ում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն։ Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ։ Ամբոխը դուրս է գալիս [[ԿելնՔյոլն]]ից՝ ուղղվելով [[Ռեյն]], շարժվում է [[Ալպեր]]ով դեպի հարավ։
 
Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն`չդիմանալով ճանապարհի դժվարություններին։ [[1212]] թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են [[Ջենովա]]։ Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարորինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը։ Սրանից հետո խաչակիրները հասնում են [[Բրինդիզի]], և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը։ Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է [[Հռոմ]], որպեսզի Պապից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու։ Պապը թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբնրանք չափահաս դառնան։ Հետդարձի չանապարհին ահմարյա ամբողջ մանուկների զորքը ոչնչանում է։ Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում։ Որոշները հաստատվում են բարի ընտանիքներում և սկսում իրենք իրենց համար գումար վաստակել։ Ջենովայում նույնիսկ կան ընտանիքներ, որոնք սերում են այստեղ մնացած գերմանացի խաչակիրներից։ Եվ վերջապես խաչակիրների մի փոքր մաս միայն՝ սոված և հյուծված վերադառնում է հայրենիք։ Իսկ նրանց առաջնորդ Նիկոլայը հետագայում մասնակցում է [[1129]] թվականին [[Եգիպտոս]]ում [[Դամիետա]]յի ճակատամարտին։