«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ֆրիդրիխ II անունով շատ կայսրեր են եղել, պետք է հստակեցնել
Տող 7.
 
== Ֆրանսիայի մանուկ խաչակիրները ==
[[1212]] թվականի հունիսին [[Ֆրանսիա]]յում՝ [[Փարիզ]]ի [[Սեն-Դենիի աբբայությունումԴենի աբբայություն]]ում հայտնվում է մի տասներկուամյա հովիվ երեխա` Ստեփան անունով, ով հայտարարում է, որ ինքն Աստծո պատվիրակն է և պիտի գլխավորի Սրբազան հողերի գրավումը քրիստոնյաների կողմից, և ծովը նրա ոտքերի առջև չորանալու է և ճանապարհ է բացելու դեպի [[Երուսաղեմ]]։ Նա թափառում էր ամբողջ [[Ֆրանսիա]]յով և իր քարոզներով և հրաշքներով ոգևորում էր բոլորին։ Նա պատմում էր բոլորին, որ երազում տեսել է [[Հիսուս Քրիստոս]]ին, ով նրան տվել էր նամակ և ցույց տվել ճշմարիտ ճանապարհը դեպի [[Երուսաղեմ]]։
[[Պատկեր:Frederick II and eagle.jpg|մինի|ձախից|[[Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն]]]]
Շուտով տարբեր վայրերում ի հայտ են գալիս մանուկներ, ովքեր հավաքում էին իրենց շուրջ հետևորդների մեծ խմբեր և տանում էին նրանց խաչերով և կրոնական երգերով Ստեփանի մոտ։ Երբ որևէ մեկը հարցնում էր այս երեխաներին, թե որտեղ են գնում, նրանք պատասխանում էին, որ գնում են ծովի մյուս ափ` Աստծո մոտ։ Նրանց ծնողները և խելամիտ մարդիկ, ովքեր ուզում էին հետ պահել երեխաներին այդ անմիտ քայլից, ոչինչ չէին կարողանում անել, քանի որ մարդիկ այս խաչակրաց արշավանքից սպասում էին մեծ հրաշքներ և սուր քննադատությունների էին արժանացնում նրանց, ովքեր այլ կերպ էին մտածում և չէին տեսնում Սուրբ Հոգու ներկայությունն այս երեխաների մեջ։