«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
Նույն պատկերը [[Գերմանիա]]յում էր, հատկապես ստորին-րեյնական շրջաններում։ Այստեղ հանդես է գալիս 10 տարին չբոլորած Նիկոլայը, ով կատարում էր հոր հրահանգները։ Նրա հայրը ստրկավաճառ էր, ով օգտագործում էր որդուն իր շահի համար, ինչի համար հետագայում պատժվում է։
Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու [[Երուսաղեմ]]ում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն։ Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ։
[[Պատկեր:Boyce Joanna The Departure.jpg|մինի|աջից]]
Ամբոխը դուրս է գալիս [[Կելն]]ից՝ ուղղվելով [[Ռեյն]], շարժվում է [[Ալպեր]]ով դեպի հարավ։ Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն`չդիմանալով ճանապարհի դժվարություններին։ [[1212]] թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են [[Ջենովա]]։ Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարորինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը։ Սրանից հետո խաչակիրները հասնում են [[Բրինդիզի]], և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը։ Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է [[Հռոմ]], որպեսզի Պապից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու։ Պապը թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբնրանք չափահաս դառնան։ Հետդարձի չանապարհին ահմարյա ամբողջ մանուկների զորքը ոչնչանում է։ Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում։
[[Պատկեր:Kirchhoff kinderkreuzzug 1843.jpg|մինի|ձախից]]