«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''«Մանուկների խաչակրաց արշավանք»''', [[1212]] թվականին [[Ֆրանսիա]]յի և [[Գերմանիա]]յի մանուկների կողմից դեպի Երուսաղեմի Սուրբ հողեր իրականացված խաչակրաց արշավանք։ Այն իր նպատակին չհասավ և կործանեց տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։
 
[[13-րդ դար]]ի սկզբին պապականությունը շարունակում էր [[Երուսաղեմ]]ը գրավելու կոչեր հղել [[Կաթոլիկություն|կաթոլիներ]]ին:Սակայն ժողովրդի մեջ այդ կոչերը սկզբնական շրջանում հազվադեպ էին արձագանք գտնում, ինչը չի կարելի ասել հետագա տարիներ համար: [[Ֆեոդալիզմ|Ֆեոդալական կարգեր]]ը մեծապես դժվարացրել էին մարդկանց կյանքը: Երբ ամենօրյա կյանքի անտանելի դժվարությունները սրեցին ժողովրդի մեջ կրոնական զգացմունքները, այդ ժամանակ մարդիկ սկսեցին ընդունել սրբազան պատերազմի լոզունգները: Ահա այս ժամանակ` 1212 թվականին, տեղի են ունենում նախադեպը չունեցող դաժան և անարդյուն մանուկների արշավանքները:
[[Պատկեր:Gustave doré crusades the childrens crusade.jpg|մինի|աջից|Գուստավ Դոր, Մանուկների արշավանքը]]
«Մանուկների խաչակրաց արշավանքի» մասին Դավիթ Բեքերը գրել է.
''‹‹Ամեն ինչ տեղի ունեցավ Սուրբ Զատիկից անմիջապես հետո: Չէր անցել հիթսուն օր, երբ հազարավոր մանուկներ ճամփա ընկան` թողնելով իրենց տները: Նրանցից շատերը նոր էին լույս աշխարհ եկել և նոր էր լրացել նրանց վեց տարին: Մյուսների հարսնացու ընտրելու ժամանակն էր, բայց նրանք ընտրեցին հերոսությունն ու փառքը Քրիստոսով: Իրենց տրված հոգսերը նրանք վաղուց մոռացել էին… Ծնողները, եղբայրները, քույրերը, ընկերները համառորեն համոզում էին ետ կանգնել այդ քայլից, բայց խաչակիրների որոշումն անսասան էր: Խաչերը բռնած և դրոշների տակ միավորված նրանք շարժվեցին Երուսաղեմ… Ամբողջ աշխարհը նրանց անվանում էր անխելքներ, բայց նրանք շարժվում էին առաջ›› : (David Baker, Crusade of tears):''
 
== Ֆրանսիայի մանուկ խաչակիրները ==
Տող 13 ⟶ 15՝
Նույն պատկերը Գերմանիայում էր, հատկապես ստորին-րեյնական շրջաններում: Այստեղ հանդես է գալիս 10 տարին չբոլորած Նիկոլայը, ով կատարում էր հոր հրահանգները: Նրա հայրը ստրկավաճառ էր, ով օգտագործում էր որդուն իր շահի համար, ինչի համար հետագայում պատժվում է:
Նիկոլայն իր հետ կրում էր լատինական T-աձև խաչ և պնդում էր, որ չոր ոտքերով անցնելու է ծովն ու Երուսաղեմում հաստատի հավերժական Աստծո խաղաղություն: Նա հավաքում է շուրջ քսան հազար անչափահաս տղա, աղջիկ, որոնց միանում են նաև թափառաշրջիկներ: Ամբոխը դուրս է գալիս Կելնից՝ ուղղվելով Ռեյն, շարժվում է Ալպերով դեպի հարավ: Խաչակիրների մի մասը ճանապարհին մահանում է սովից և ավազակային հարձակումներից, մի մասը վերադառնում է տուն`չդիմանալով ճանապարհի դժվարություններին: 1212 թվականի օգոստոսի 25-ին մի քանի հազար խաչակիրներ հասնում են Ջենովա: Այստեղ նրանց հիացմունքով ընդունելու փոխարեն վռնդում և ստիպում են արագ շարունակել ճանապարհը, քանի որ ջենովացիները վախենում էին, որ այս տարորինակ ամբոխը կարող է վնասել քաղաքը: Սրանից հետո խաչակիրները հասնում են Բրինդիզի, և այստեղի եպիսկոպոսի ջանքերով խաչակիրներին թույլ չեն տալիս շարունակել դեպի Արևելք արշավանքը: Խաչակիրները ստիպված էին վերադառնալ Գերմանիա, սակայն տղաների մի մասն ուղղվում է Հռոմ, որպեսզի Պապից թույլտվություն ստանան արշավանքը շարունակելու: Պապը թույլ չի տալիս շարունակել արշավանքը, սակայն խոստանում է թույլ տալ շարունակել արշավանքը, երբնրանք չափահաս դառնան: Հետդարձի չանապարհին ահմարյա ամբողջ մանուկների զորքը ոչնչանում է: Հարյուրավորներ սովամահ էին լինում, մյուսները հիվանդություններից էին մահանում, աղջիկները բռնության էին ենթարկվում: Որոշները հաստատվում են բարի ընտանիքներում և սկսում իրենք իրենց համար գումար վաստակել: Ջենովայում նույնիսկ կան ընտանիքներ, որոնք սերում են այստեղ մնացած գերմանացի խաչակիրներից: Եվ վերջապես խաչակիրների մի փոքր մաս միայն՝ սոված և հյուծված վերադառնում է հայրենիք: Իսկ նրանց առաջնորդ Նիկոլայը հետագայում մասնակցում է 1129 թվականին Եգիպտոսում Դամիետտայի ճակատամարտին:
 
== Արդյունքը ==
Այսպիսով, մանուկների խաչակրաց արշավանքը չհասավ իր նպատակին. ոչ մի տարածք չգրավվեց և ոչ մի մարտ տեղի չունեցավ, սակայն մանուկների մեծ, բայց տկար բանակը շատ կարճ ժամանակում գրեթե ամբողջովին ոչնչացվեց: