«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

 
== Ֆրանսիայի մանուկ խաչակիրները ==
[[1212]] թվականի հունիսին Ֆրանսիայում[[Ֆրանսիա]]յում ՝ Փարիզի[[Փարիզ]]ի Սան-Դենիի աբբայությունում հայտնվում է մի տասներկուամյա հովիվ երեխա` Ստեփան անունով, ով հայտարարում է, որ ինքն Աստծո պատվիրակն է և պիտի գլխավորի Սրբազան հողերի գրավումը քրիստոնյաների կողմից, և ծովը նրա ոտքերի առջև չորանալու է և ճանապարհ է բացելու դեպի [[Երուսաղեմ]]: Նա թափառում էր ամբողջ Ֆրանսիայով[[Ֆրանսիա]]յով և իր քարոզներով և հրաշքներով ոգևորում էր բոլորին: Նա պատմում էր բոլորին, որ երազում տեսել է [[Հիսուս ՔրիստոսինՔրիստոս]]ին, ով նրան տվել էր նամակ և ցույց տվել ճշմարիտ ճանապարհը դեպի [[Երուսաղեմ]]: Շուտով տարբեր վայրերում ի հայտ են գալիս մանուկներ, ովքեր հավաքում էին իրենց շուրջ հետևորդների մեծ խմբեր և տանում էին նրանց խաչերով և կրոնական երգերով Ստեփանի մոտ: Երբ որևէ մեկը հարցնում էր այս երեխաներին, թե որտեղ են գնում, նրանք պատասխանում էին, որ գնում են ծովի մյուս ափ`Աստծո մոտ: Նրանց ծնողները և խելամիտ մարդիկ, ովքեր ուզում էին հետ պահել երեխաներին այդ անմիտ քայլից, ոչինչ չէին կարողանում անել, քանի որ մարդիկ այս խաչակրաց արշավանքից սպասում էին մեծ հրաշքներ և սուր քննադատությունների էին արժանացնում նրանց, ովքեր այլ կերպ էին մտածում և չէին տեսնում Սուրբ Հոգու ներկայությունն այս երեխաների մեջ: Վերջապես, Ֆրանսիայի թագավորը փորձում է վերջ դնել այս աբսուրդին և լրջորեն հրամայում է երեխաներին վերադառնալ տուն: Երեխաների մի մասը ենթարկվում է հրամանին, իսկ մեծ մասը` ոչ: Շուտով մանուկներին են միանում նաև մեծահասակներ` հոգևորականներ, արհեստավորներ, գյուղացիներ, հանցագործներ, կանայք և աղջիներ: Հավաքման վայր էր նշանակված Վանդոմը, մեկ ամիս անց՝ հունիսին, այստեղ արդեն հավաքվել էին 30, 000 խաչակիրներ: Խաչակիրների թիվն ավելի էր մեծանում, իսկ նրանց առաջնորդող փոքրիկ տղա-հովիվը գորգերով զարդարված կառքով էր տեղաշարժվում և շրջապատված էր թիկնազորով: Ամբոխն անցնում է Տուրը և Լեոնը, հասնում է Մարսել և երկու ստրկավաճառ ցանկություն են հայտնում առանց որևէ գումարի 7 նավով տեղափոխել ‹‹Քրիստոսի պաշտպաններին›› Սիրիա: Ճանապարհին` Սարդինիայի մոտ` Սան-Պետրո կղզու մոտ խորտակվում են, իսկ մնացած հինգ նավերը հասնում են Եգիպտոս, որտեղ չարագործ ստրկավաճառները վաճառում են խաչակիրներին ստրկության: Նրանցից հազարավորներ հայտնվում են խալիֆի արքունիքում և աչքի են ընկնում քրիստոնյա մնալու համառությամբ: Հետագայում այն երկու չարագործ ստրկավաճառներն ընկնում են Ֆրիդրիխ II կայսեր ձեռքը և մահապատժի են դատապարտվում: Ֆրիդրիխ II-ը 1229 թվականին ալ-Քամիլի հետ հաշտության պայմանագիր կնքելիս, կարողանում է ստրկության վաճառված խաչակիրների զգալի մասին ազատություն տալ:
 
 
== Գերմանիայի մանուկ խաչակիրները ==