«Մանվել Մարության»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Մանվել Մարտիրոսի Մարության''' ([[1 հունվարի]], [[1901]], [[Վան]] - [[19 հոկտեմբերի]], [[1986]], [[Լոս Անջելես]]), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ։
 
Թատերական կրթությունն ստացել է Վ․ Միրզոյանի ([[Երևան]]) և [[Վիեննա]]յի դրամատիկական ստուդիաներում։ Բեմ է բարձրացել Երևանում, [[1917]] թվականին՝ Հ․ Զարիֆյանի խմբում։ [[1921]] թվականին անցել է Իրան, մասնակցել Մ․ Թաշճյանի ներկայացումներին, ապա թատերական գործունեություն ծավալել [[Իրան]]ում, [[Լիբանան]]ում, [[Սիրիա]]յում, [[Եգիպտոս]]ում, [[Եվրոպա]]յի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Մանվել Մարությանը խաղացել է շուրջ [[150]] դեր․ լավագույններից են՝ Բարխուդար, Էլիզբարով (Շիրվանզադեի[[Շիրվանզադե]]ի «Նամուս», «[[Պատվի համար (դրամա)|Պատվի համար]]»), Պեպո, Զիմզիմով (Սունդուկյանի «[[Պեպո]]»), Ուրիել Ակոստա (Դուցկովի «Ուրինլ Ակռսաա»), [[Օթելլո]] ([[Շեքսպիր]]ի «0թելլռ»)։ Հեղինակ է տասից ավելի պիեսների («Կոմիտաս», «Դերասանի ցնորքը» են)։ Եղել է [[Թեհրան]]ի «Հայ ակումբի» վարիչ, իրանահայ գրողների միության նախագահ։ [[1969]] և [[1971]] թվականներին Թեհրանում հրատարակվել են Մարությանի «Երբ իջնում է վարագույրը» հուշերի գրքի 1-2 հատորները։
== Արտաքին հղումներ ==
*[http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_hay_mshakuyti_hanragitaran_marutyan_manvel Մանվել Մարության]
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Մարության, Մանվել}}
 
[[Կատեգորիա:Վան քաղաքում ծնվածներ‎]]