«Արշակավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Արշակավան''', պատմական քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի [[Կոգովիտ]] գավառում «ի թիկնաց լերինն Մասեաց», հիմնադրվելհնում գործող Թավրիզ—Դարոյնք — Կարին (Էրզրում) — Տրապիզոն քարավանային տարանցիկ ճանապարհի վրա: Հիմնադրվել է [[Արշակ Բ]] արքայի կողմից 350-ական թթ.: Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի: Քաղաքում բնակվողներին տրվեցին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ, հատկապես շրջակա գավառներից: Ըստ հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի չափազանցված տվյալների քաղաքն ունեցել է 20,000 ծուխ<ref>Փավստոս Բյուզանդ, Հայոց պատմություն, գիրք Դ, գլուխ ԺԳ</ref>: Քաղաքում կառուցվում է արքայի ապարանքը, սկսվում է մայր եկեղեցու շինարարությունը:
 
Ըստ Թադևոս Հակոբյանի, «նոր մայրաքաղաքի հիմնադրմամբ Հայոց արքան ձգտում էր ա) նրա բնակչությանը որոշ արտոնություններ տալով նախարարների դեմ մղվող պայքարում նրան դարձնել իր հենարանը, բ) նախարարներին ենթակա շինականների հաշվին մեծացնել պետական հարկատու բնակիչների թիվը և դ) շինականներին ու «ծառաներին» տրվող արտոնություններն օգտագործել սուր բնույթ ստացած դասակարգային ներհակություններն առժամանակ մեղմացնելու համար»<ref>[http://armenianhouse.org/hakobyan-t/5-cities.html#7 Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, էջ 69-70] </ref>։