«Աբբաս I Սեֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
== Վերաբերմունքը հայերի նկատմամբ ==
 
Աբբասը մեծ արհավիրքներ բերեց հայերին։ Օգտագործելով նրանց դժգոհությունը թուրքական տիրապետությունից՝ Աբբասը նպատակ ուներ հեշտացնել [[1590]]-ին թուրքերի նվաճած անդրկովկասյան տարածքների ետգրավումը և [[հայ]]երի ու [[վրացի]]ների գաղթեցումը [[Պարսկաստան]]։ [[Արցախ]]ի մի խումբ վաճառականներ ու մելիքներ, ինչպես նաև մի քանի գյուղերի բնակիչներ Աբբասի թագավորության առաջին տարում գաղթեցին [[Սպահան]]։ Նույն միջոցին դիմեցին նաև Ատրպատականի թուրքահպատակ մահմեդականմուսուլման կալվածատերերից ոմանք և [[Էջմիածին|Էջմիածնի]] Գավիթ ու Սելքիսեթ կաթողիկոսները։ [[1603]]-ին Աբասը օսմանցիներից գրավեց [[Թավրիզ]]ը, [[Նախիջևան]]ն ու [[Երևան]]ը և գրաված վայրերի հայ բնակչությանը գաղթեցրեց [[Իրան]]։ [[1604]]-ի աշնանը թուրքերը պարսկական բանակին ստիպեցին նահանջել։ Աբբասը հրամայեց իր ճանապարհի վրա գտնվող շրջանների ամբողջ բնակչությանը (մոտ 300 հազար [[հայ]])՝ [[Շիրակ]]ից մինչև [[Գողթն]], բռնի գաղթեցնել Իրան։ Նրանց մեծ մասը զոհվեց ճանապարհին։ Այդ բռնագաղթը հայ ժողովրդի մեծագույն աղետներից էր։ Հայաստանի շրջանների բնակչությունը նոսրացավ, օտար տարրերի բնակեցման հնարավորությունները մեծացան, երկիրը երկար ժամանակ զրկվեց պաշտպանունակությունից։
 
== Գրականություն ==