«Ադրբեջանցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
 
== Անվան ծագումը ==
«Ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936թ-ից միայն, «Ստալինյան Սահմանադրության»([[ԽՍՀՄ 1936թ Սահմանադրություն]]) ընդունումից հետո, երբ [[Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետություն|Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետության]] փոխարեն կազմավորվում են երեք նոր սոցիալիստական հանրապետություններ, արդյունքում [[Ադրբեջանական ԽՍՀ]]-ի բնակչությունը անկախ ազգային պատկանելիությունից([[մահմեդականացածիսլամացած հայեր]], [[թաթեր]], [[թալիշներ]], [[ուտիներ]], [[լեզգիններ]] և այլ ցեղեր ու ցեղախմբեր) կոչվեցին «ադրբեջանցի», ասել է թե Ադրբեջանի բնակիչ։ Մինչ այդ ժամանակը այդ ժողովրդին ընդունված էր անվանել «թաթարներ», «ադրբեջանի թաթարներ»
<ref>[http://gatchina3000.ru/brockhaus-and-efron-encyclopedic-dictionary/046/46486.htm Энциклопедический словарь Брокгауза и Ефрона <sup>Rus</sup>]</ref>
<ref>[http://web.archive.org/web/20070930201141/http://gatchina3000.ru/006/b26_837-0.jpg Численнось населения Кавказского края <sup>Rus</sup>]</ref> և «կովկասյան թաթարներ» <ref>[http://gatchina3000.ru/brockhaus-and-efron-encyclopedic-dictionary/099/99598.htm Татары, в историческом смысле <sup>Rus</sup>]</ref>։ Ադրբեջան երկրանունը իրանական հին աղբյուրներում հիշատակվում է «[[Ատրպատական]]» նախնական ձևով (որը գիտական գրականության մեջ բացատրվում է երկու ձևով՝ Ատրպատ իշխողի տիրույթ կամ կրակի տաճար), և մինչև 20-րդ դարի 20-ական թվականները վերաբերվել է բացառապես [[Արաքս]]ից հարավ ընկած տարածքին, որը համապատասխանել է նախ [[Մաննա]], ապա [[Մարաստան]], [[Իրան]](Պարսկաստանի պատմական անվանումները) երկրների մի հատվածին։ Նշանավոր [[արևելագետ]] ակադեմիկոս [[Վասիլի Բարտոլդ]]ը այս տեղանվան մասին նշել է. քանի որ արդեն ուշ միջնադարում [[Ատրպատական]]ի բնակչությունը հիմնականում թյուրքալեզու էր, որպիսին դարձել էր նաև Արևելյան Անդրկովկասի բնակչության նշանակալի մասը, ենթադրելով որ [[Արաքս]]ից հյուսիս և հարավ ընկած այդ թյուրքալեզու կազմավորումները կմիավորվեն մեկ պետության շրջանակներում, «Ադրբեջան» երկրանունը կիրառելի են ճանաչում նաև Անդրկովկասում առաջացած նոր պետության վերաբերմամբ<ref name="book">«Հայաստանի հարակից երկրների պատմություն», Երևան 1992, Հեղինակային կոլեկտիվ Ա. Ա. Բոզոյան, Մ. Տ. Բոջոլյան և ուրիշներ ISBN 5-545-00923-x։</ref>։ Երկու տարբեր աշխարհագրական միավորների անվան նույնությունը հաճախ շփոթմունքի ու թյուրիմացությունների տեղիք է տալիս, ուստի այսօր ընդունված է Անդրկովկասում գտնվողը կոչել Հյուսիսային Ադրբեջան, իսկ իրանականը՝ Հարավային Ադրբեջան։ Այս հանգամանքը այժմ օգտագործվում է տարբեր պետությունների կողմից ըստ իրենց քաղաքական շահերի, օրինակ [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանում]] և մի շարք այլ երկրներում տարածված է այն կարծիքը, որ իրանական Հարավային Ադրբեջանում ապրում են ադրբեջանցիներ, որը և ենթադրում է այդ ժողովրդի անկախացումը [[Իրան]]ից [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանին]] հնարավոր միացումով<ref name="book" />։
Տող 70.
 
== Ժողովրդի ծագումը ==
Ժամանակակից իմաստով «ադրբեջանցի» էթնանուն չի եղել մինչև «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողության հաստատաումը։ Այժմյան ''ադրբեջանցի'' անունը կրող ժողովուրդի տարբեր հատվածները(տարածքային իմաստով) և տարբեր ցեղերը ու ցեղախմբերը մինչև քսաներորդ դարի սկիզբը կոչվել են տարբեր տեղանուններով ու ցեղանուններով՝ ''այրումներ, փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշերներ, շամշադիլներ'' և այլն<ref name="book" />։ Այս ցեղախմբերի միջև եղած կարևորագույն ընդհանրությունը դավանությունն էր, ուստի և որպես ինքնանուն և արտանուն գործածական էր նաև «մուսուլման» որակավորումը։ Ծագումնաբանական անվանումով կիրառվում էր նաև թաթար, կովկասյան թաթար և թուրք անվանումները։ Որոշ շրջաններում այդ թվում նաև հայության միջավայրում ադրբեջանցիներին ընդունված էր կոչել ազերիներ կամ ազերի թուրքեր։ Այս էթնանունը իբրև վերապրուկ գալիս է [[Ատրպատական]]ի բնիկների՝ ''ազերի'' արաբական հորջորջումից, բայց պետք է նկատի ունենալ, որ բնիկ ազերիները ունեցել են իրանական ծագում և խոսել են հյուսիսիրանական ազերի լեզվով։ Ազերի լեզուն տակավին գործածական է եղել 14-15-րդ դարերում, այս լեզվի առանձին բառեր, նախադասություններ վկայված են միջնադարյան պատմիչների երկերում(Բալազորի, Մուկադղասի, Մասուդի և այլն), ինչպես նաև [[Ասադի Թուսի]]ի «Պարսից բառագրքում»(11-րդ դար)<ref name="book" />։ Ադրբեջանցի ժողովրդի կազմավորումը տարբէր պարագաներում է ընթացել [[Ատրպատական]]ում և այժմյան [[Ադրբեջան]]ի տարածքում<ref name="book" />։ [[Արաքս]]ից հարավ աստիճանաբար թուրքալեզու դարձող ժողովուրդը երբեմնի մարերի, պարսիկների, հրեաների, ասորիների ու հայերի հետնորդներն էին, որոնք միաձուլվել են 11-դարից սկսած Միջին Ասիայից այստեղ թափանցող [[սելջուկներ]]ի, [[թաթար]]ների ու [[թուրքմեն]]ների հետ(Սելջուկների, Մոնղոլ-թաթարական, Լենկ-Թեմուրի արշավանքները և այլն)։ Իսկ [[Շիրվան]]ում([[Կուր]] գետից հյուսիս, պատմական [[Աղվանք]]) և [[Առան]]ում(Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքը՝ [[Պատմական Հայաստան]]ի Ուտիք և Արցախ նահանգները և Սյունիքի հարավը) նշանակալի էր մարզպանական Աղվանքի տեղաբնիկ ցեղերի, ու նաև արաբների, մահմեդականացածիսլամ ընդունած հայերի, վրացիների, ուտիների միախառնումը թյուրքական սելջուկ, թաթար և այլ ցեղերի հետ<ref name="book" />։ Մեծ կարևորություն ունի նաև ազգային նկարագիր ունեցող էթնիկ խմբերի բռնագաղթեցումը դեպի այլ տարածքներ, որով և ավելի արագացվում էր տեղաբնիկների թուրքացումը և ուծացումը։ Ադրբեջանցիների կազմավորումը ուղեկցվել է թյուրքալեզու քոչվոր ցեղերի լեզվի, դավանանքի, և սովորությունների պարտադրումով։ Նոր էթնոսի կազմավորումը պայմանավորված է նաև [[իսլամ]]ի հանգամանքով և այս առումով ադրբեջանական միջավայրում մինչև 20-րդ դարի 30-ական թվականները մահմեդականությունիսլամ դավանելը դիտվել է իբրև էթնիկական հատկանիշ, փոխարինվել է էթնանվանը։
 
[[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանական Հանրապետության]] տարբեր տարածաշրջաններ ապրել են քաղաքական ու էթնիկական զարգացման յուրօրինակ ընթացք։ Աղվանքի և Առանի տեղաբնիկ ցեղերի ուծացումը կատարվել է դավանական(իսլամիզացիա) և քաղաքական ու մշակութային(իրանիզացիա) և ի վերջո՝ լեզվաէթնիկական(թյուրքախոսացում) հողի վրա։ Այդ գործընթացի արդյունքում իրենց էթնիկ դիմագիծը կորցրեցին Առանում և Շիրվանում հաստատված բավականաչափ ստվարաթիվ էթնիկ համայնքներ՝ պարսիկներ, քրդեր(Շեդդադյան ցեղը), արաբներ(Շայբան ցեղը) և այլն։ Բավականին երկար տևած(սկսած 11-րդ դարից) այս անկանոն էթնիկ միախառնումներից հետո այս տարածաշրջանում ապրող էթնիկ խմբերից ու ազգերից միայն հայերը(հատկապես արցախահայությունը)<ref name="book" /> կարողացան պահպանել իրենց ազգային նկարագիրը, հավատը, լեզուն, մշակույթը, եթե իհարկե չհաշվենք այժմյան փոքրաթիվ [[թաթեր]]ին, [[թալիշներ]]ին, [[ուտիներ]]ին և [[լեզգիններ]]ին, որոնք սակայն այնուամենայնիվ այժմ բնակվելով [[Ադրբեջանական Հանրապետություն]]ում կոչվում են ադրբեջանցիներ<ref name="book" />։ Կարելի է ասել որ աժմ էլ, Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով որպես առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չի։
Տող 81.
 
== Կրոն ==
Հավատացյալները մահմեդականմուսուլման են, հիմնականում՝ շիադավան։ Կան նաև որոշ քանակությամբ սուննի մահմեդականներմուսուլմաններ և քրիստոնյաներ։
 
== Գրականություն ==