«Հանգ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, ))
Հանգերը բազմազան են նաև իրենց կազմությամբ, կարող են կրկնվել տարբեր թվով հնչյուններ։ Եթե կրկնվում են միայն արական հանգի շեշտված ձայնավորն ու նրան հաջորդող հնչյունները, դա կոչվում է '''թույլ''' (կամ '''աղքատ'''), օր.՝ վր'''ա''' - հեռաց'''ա''', այնտ'''եղ''' - ահ'''եղ''', տ'''ուն''' - սյ'''ուն''', աստ'''եր'''-աչք'''եր''', վ'''առ'''-պայծ'''առ'''։ '''Ուժեղ''' (կամ '''հարուստ''', '''խոր''') հանգի մեջ կրկնվում են նաև շեշտված ձայնավորից առաջ եղած հնչյունները, օր.՝ բուրվ'''առներ''' - խ'''առներ''', եր'''կիր''' - գր'''կիր''', օ'''դում''' - կար'''ոտում''', տ'''ալիս''' - հեռան'''ալիս''' (Վահան Տերյան), վ'''առված'''-խելագ'''արված''', թափ'''առում'''-մ'''արում''', կ'''անչում'''-կար'''կաչում'''։
 
Լինում են նաև '''բարդ''' կամ '''բաղադրյալ''' հանգեր, , որոնք կազմված են երկու կամ ավելի բառերի հնչյուններից (վ'''ար ծաթեց''' - '''արծաթեց''', '''վարսերը նրա''' - '''վառ սերը նրա''', '''քո մի թասը''' - '''Կոմիտասը''', [[Հովհաննես Թումանյան|Թումանյանից]]՝ Մեծ անտառ'''ից նա զատված'''-Մարդու կացնից ազատված, անցավոր-անցավ օր)։ Բարդ հանգեր հատկապես շատ է ստեղծել [[Վլադիմիր Մայակովսկի|Մայակովսկին]]՝ пистолет-сто лет, под дождем-подождем, убери твою-бритвою։
 
Հանգերի մեջ հնչյունների համընկնումը կարող է լինել լրիվ և մասնակի։ Երբ տողավերջի հնչյունները նույնությամբ կրկնվում են մի ուրիշ տողի մեջ, այդպիսի հանգը կոչվում է '''ճշգրիտ''' (ծեգին-հոգին, արյունամած-քամած, սարերի-օրերի)։ '''Մոտավոր''' հանգերի մեջ, նման հնչյունների կողքին, լինում են նաև մեծ կամ փոքր չափով իրարից շեղվող կամ ակնհայտորեն տարբեր հնչյուններ (ձայնավորներ և բաղաձայններ)։ Օրինակ, [[Վահան Տերյան|Տերյանը]] հանգավորում է այսպիսի բառեր՝ մանուկ-անամոք, ավար է-խավարը, տրտում, ապարդյուն, [[Եղիշե Չարենց|Չարենցը]]՝ մահ-համար-հիմա, անդին-անթիվ, հանդեպ-անդեմ, վերելք-քերենք, կրակ-գրած, փախչող-թախծոտ, այնտեղ-անթև, և այլն։ Մոտավոր հանգի մեջ կրկնվում են ոչ թե նույն, այլ իրար նման, իրար հիշեցնող հնչյուններ, կամ հանգ կազմող հնչյունների միայն մի մասը (խաղաղ-աղա, ճակատ-հագած, գլխարկը-գլխահակ, վարդը-կարդաք, անիրական-բարեկամ)։ Մոտավոր հանգերը կոչվում են նաև '''ասոնանսային հանգեր'''։