«Դավիթ Անհողին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
== Վերջին տարիներ ==
 
Այս իրադարձություններին հետևեց [[1041]] թվականի Հովհաննես-Սմբատի մահը, որից հետո Անիի Բագրատունյաց թագավորության գահը մնաց թափուր։ Հնարավոր է, որ Հովհաննես-Սմբատից հետո Բագրատունյաց ազգապետ դառնալը Դավիթ Անհողինին դրան տիրելու հույսեր էր ներշնչել, քանի որ նա դժվար թե Անիում կողմնակիցներ չունենար։ Հենց նույն՝ 1041 թվականին, Դավիթը զորքով մտավ Անիի Բագրատունյաց թագավորության տարածք։ Սակայն նրա հետագա գործողությունները՝ Շիրակն ասպատակելն ու գերեվարությունները, խոսում են ոչ այնքան Անիի Բագրատունյաց գահը տիրելու Դավթի ցանկության, որքան այդ թագավորությանը հնարավորինս շատ վնասելու մասին<ref>«Հովհաննես Սկիլիցես», թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Հրաչ Բարթիկյանի, Երևան, 1979թ</ref>։
[[Պատկեր:Samshvilde fortress (Photo A. Muhranoff, 2010).jpg|մինի|ձախից|[[Շամշուլդե]]՝ Դավիթ Անհողինի նստավայրը]]
Դրանք [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիայի]] շահերին համապատասխանելը մտածել է տալիս, որ նա կամ գործում էր բյուզանդական թելադրանքով, կամ էլ տեսնելով իբրև գահակալի՝ Անիի դռներն իր առաջ փակ լինելը, Շիրակի ավերմամբ վրեժխնդիր լինելով հետ դարձավ։ Սակայն նա դրանով չբավարարվեց և 1042 թվականին {{քաղվածք|''յազդմանէ չարին կրկին շարժումն լինէր Յունաց՝ դավաճանութեամբ և կեղծաւորութեամբ սուտ քրիստոնէին Դաւթի Անհողինին''|<ref>Մատթէոս Ուռհայեցի, էջ 88</ref><ref>Սմբատ Սպարապետ, էջ 33</ref>}}
Եվ քանի որ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականությամբ «ի վիհն տառապանաց էած զազգս քրիստոնէից», ստացավ նոր՝ անարգական Դավիհ մականունը։
 
Տող 57 ⟶ 59՝
| color3 = #FE642E
}}
 
== Աղբյուրներ ==
* [http://hpj.asj-oa.am/2701/1/2009-2-3(224).pdf Արտաշես Շահնազարյան «Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացաումն ու հզորացումը»]