«Դավիթ Անհողին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
== Գագիկ Ա-ի արշավանքը ==
[[Պատկեր:Gagik I Bagratuni.jpg|մինի|[[Գագիկ Ա]]]]
 
Իր հզորության գագաթնակետում գտնվող ԳագիկըԱնիի թագավոր [[Գագիկ Ա]]-ն 1001 թվականի ձմռանը մեծ զորքով շարժվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության վրա։ Նա մտավ Տաշիր, շրջապատեց Շամշուլդեն, ավերեց վրաց դաշտը, ապա [[Գագա բերդ|Գագ բերդ]]ով իջավ [[Աղստևի շրջան|Աղստև]] գավառ։ Այս ամենը կատարվեց ընդամենը երեք ամսվա ընթացքում։ Դավիթը երկու անգամ փորձեց մարտ տալ հորեղբորը, սակայն ուժերի ծայրահեղ անհավասարությունը նրան ստիպեց հրաժարվելու այդ մտքից և դիմելու կաթողիկոս Սարգիս Ա-ի օգնությանը։ Կաթողիկոսի միջնորդությամբ Դավիթը գնաց [[Շիրակավան]]՝ Գագիկ I-ի մոտ և հնազանդություն հայտնեց։ Ըստ պատմիչի՝ «Եւ ուխտ խաղաղութեան հաստատեալ Տեառն Սարգսի՝ կալ ի հնազանդութեան Դաւթի, իբրև որդի առ հայր, և Գագկայ՝ հայրենի խնամով սիրել զնա»։<ref name="Ասողիկ"/> Չնայած եղբորորդուն հայրաբար սիրելու խոստմանը, Գագիկը նրանից խլեց Աղստև գավառը՝ Կայան ու Կայծոն բերդերով՝ հանձնելով իր ավագ որդի Հովհաննես-Սմբատին, ինչը երևում է Վարդան վարդապետի վկայությունից <ref>Վարդան Վարդապետ, էջ 92</ref>։ Հաղբատի ՆԽԵ ([[996]]) թվակիր արձանագրության համաձայն Դավիթն այդպես է կոչվել դրանցից առաջ<ref>Կարո Ղաֆադարյան «Հաղբատ», էջ 264, Երևան, 1963</ref>։ Եթե անգամ արձանագրության թվականի միավորը՝ Ե-ն Է-ով փոխենք, ապա կստանանք 1001 թվականին երեք տարով նախորդած 998 թվականը։ Դավիթը դրանում ոչ մի դեպքում «ինքնակալ արքա» չէր հորջորջվի։ Իսկ եթե ընդունենք, որ Դավիթ Անհողին մականունը կապված է [[1001]] թվականի իրադարձությունների հետ, ապա անբացատրելի կմնա, թե ինչու է դրանց միակ սկզբնաղբյուր և ժամանակակից Ասողիկն այդ մասին լռում։ Երբ [[1020]] թվականին Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիներ [[Հովհաննես-Սմբատ]]ի ու [[Աշոտ Դ]]-ի միջև Անիի Բագրատունյաց թագավորությունը բաժանվեց, և վերջինիս անցավ «դրուց աշխարհը»,<ref>Մատթէոս Ուռհայեցի «Սմբատայ Սպարապետի Տարեգիրք», էջ 6, Վենետիկ, 1956թ</ref> Դավիթ Անհողինը դարձավ նրա անմիջական ենթական։
 
Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, իր թագավորության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ Դավիթ Անհողինի ձեռնարկումներն արդարացված էին։ Փատլուն I-ը չէր հրաժարվել ինչպես վիրա-աբխազական ու Կախեթ-Հերեթի թագավորությունների և Տփղիսի ամիրայության, այնպես էլ Կյուրիկյան թագավորության նկատմամբ իր ծավալապաշտական ծրագրերից։ Դրան նպաստում էր ոչ միայն Գագիկ I-ից հետո երկրի հետագա մասնատումն ու թուլացումը, այլև Փատլունի հզորացումը, որը {{քաղվածք|''տիրէ Խաչենոյ և Գորոզոյ և Սևորդեացն, և գոռ դնէ ընդ Գագկայ թագաւորին Ձորոյգետոյ, և ընդ Կիւրիկէի թագաւորին Աղուանից և ընդ Բագարատայ թագաւորին Վրաց, և նեղէր զնոսա''|Վարդան Վարդապետ<ref>Վարդան վարդապետ, էջ 100-101</ref>}}
Վարդան վարդապետի այս վկայության մեջ Դավիթ Անհողինը շփոթվել է որդու՝ հետագայում Կախեթ-Հերեթի թագավոր Գագիկի հետ։ Ինչ վերաբերում է Աղվանից Կյուրիկե թագավորին, ապա նա Կախեթ-Հերեթի թագավոր Կյուրիկե III-ն է՝ Դավթի աներորդին։
 
== Հարաբերությունները Վրաստանի հետ ==