«Դավիթ Անհողին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
Առաջին հերթին իր թագավորության շահերից բխող այս քայլերով Դավիթը նպաստեց նաև Բագրատունյաց Հայաստանի հյուսիսային սահմանների մի կարևոր հատվածի ամրապնդմանը։ Դրանից հետո մինչև 1001 թվականը նա ստիպված էր բախվել հարավ-արևելքից իր թագավորությանը սպառնացող մի նոր ու ավելի զորեղ ուժի՝ 970-ական թվականներից Գանձակում հաստատված քրդական ծագմամբ Շադադյանների ամիրայության հետ։ Ծավալապաշտական միտումներ ունեցող և հատկապես Փատլուն I-ի (985-1031) օրոք հզորացած այդ ամիրայությունը փորձեց կանխել Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության հետագա վերելքը։ Երբ Փատլուն I-ը հարձակվեց Դավթի վրա, ըստ երևույթին, Կուրի ափին, խայտառակ պարտություն կրեց և մազապուրծ փախավ մարտադաշտից։<ref name="Ասողիկ"/> Սակայն Դավթին չհաջողվեց զարգացնել հաղթանակի արդյունքը և Շադադյաններին պատկանող հայկական տարածքների հաշվին ընդլայնել իր թագավորությունը։ Այդուհանդերձ, Շադադյաններից սպառնացող վտանգն առժամանակ կանխվեց։ Դրանից հետո Դավիթը ստիպված էր ճնշելու կենտրոնախույս միտումներ դրսևորած Գագի իշխան, մարզպան Դեմետրեի խռովությունը։ Ինչպես հետևում է Ասողիկի պատմածից, Դավթի վստահությունը կորցնելով, նա քաղկեդոնական էր դարձել.{{քաղվածք|''թողու զհաւատս հայրենի հայութեան և թիկունս օգնականի զՎիրս արարեալ''<ref name="Ասողիկ"/>|}}
Բացի այդ, նա իր որդուն ևս քաղկեդոնական դարձնելով, Հնեվանքում Տաշիրի մամփայլ՝ արքեպիսկոպոս էր կարգել։ Այսպիսով, Դեմետրեն, քաղկեդոնականությանը հարելով, ակնհայտորեն փորձում էր իր անջատողական ծրագրերի իրագործման համար ստանալ վրաց աջակցությունը և դրա շնորհիվ դյուրացնել Դավթից անկախանալը։ Դա, սակայն, նրան չհաջողվեց։ Դավիթը նրան դուրս հանեց Գագից և խլեց բոլոր ամրոցներն ու տիրույթները՝ դատապարտելով թափառական կյանքի։ կյանքի<ref name="Ասողիկ"/>։
 
Դավիթն ամուսնացել էր Կախեթի վերջին քորեպիսկոպոս Դավթի (976-1010) դուստր Զորակրցելի հետ։ Այս իրողությունը, թագավորության հյուսիսային ծայրակետում գտնվող Սամշվիլդեն նստավայր դարձնելը, Դմանիսի ամիրայության նվաճումն ու Տփղիսի ամիրայությունը ջախջախելն ու հնազանդեցնելը և Դեմետրե մարզպանի խռովության ճնշումը վկայում էին, որ Դավիթ Կյուրիկյանի հեռահար նպատակը Կախեթի թագավորությանը մերձենալն էր, եթե ոչ դրան տիրանալը։ Սակայն դրան խանգարեցին երկու հանգամանք։ Դրանցից առաջինը նույն նկրտումն ունեցող վիրա-աբխազական թագավորության հզորացումն էր, իսկ երկրորդը՝ իր հորեղբայր ու սյուզերեն Գագիկ I-ին՝ սեփական ուժերը գերագնահատած Դավթի չհնազանդվելու անհաջող փորձը։ Ասողիկը գրում է․
Տող 14.
Վարդան վարդապետի այս վկայության մեջ Դավիթ Անհողինը շփոթվել է որդու՝ հետագայում Կախեթ-Հերեթի թագավոր Գագիկի հետ։ Ինչ վերաբերում է Աղվանից Կյուրիկե թագավորին, ապա նա Կախեթ-Հերեթի թագավոր Կյուրիկե III-ն է՝ Դավթի աներորդին։
 
Վիրա-աբխազական ու Տփղիսի ամիրա Ջաֆարի զորքերը և Դավիթ Անհողինի բանակը նախահարձակ լինելով ներխուժում են Շիրվան և, հավանաբար, 1031 թվականին Էկլեցի կոչվող գետի ափին Փատլունին գլխովին ջախջախելով փախուստի մատնում՝ տիրանալով հսկայական ռազմավարի։ռազմավարի<ref>М. Лордкипанидзе "Матиане Картлиса", стр. 47, Тбилиси, 1976</ref>։
 
[[1037]] թվականին առանց արու ժառանգ թողնելու, սպանված Կյուրիկե Գ-ին Կախեթ-Հերեթի գահին հաջորդեց նրա քրոջ տղան՝ Դավիթ Անհողինի որդի Գագիկը։ Դրանից հետո Կախեթ-Հերեթում գահակալեց Կյուրիկյանների կրտսեր ճյուղը և, բնականաբար, այն հայտնվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։ Տրամաբանական է, որ այս հանգամանքը պետք է հանդիպեր Վրաստանի միավորմանը ձգտող վիրա-աբխազական թագավոր Բագրատ Դ-ի (1027-1072) հակազդեցությանը և վրաց Բագրատունիներ-Կյուրիկյաններ հակասությունների խորացմանը։ Ուստի պատահական չէ, որ երբ Շադադյան նոր էմիր Աբու-լ-Ասվար իբն Ֆադլը [[1040]] թվականին հսկայական բանակով Գանձակի կողմից ներխուժեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորություն<ref>Ա․ Տեր-Ղևոնդյան «Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում», էջ 208-210, Երևան, 1965թ</ref> և մեկ տարվա ընթացքում գրավեց նրա տարածքի մեծ մասը, Բագրատ IV-ը չշտապեց օգնել Դավիթ Անհողինին։ Ուժերի ծայրահեղ անհավասարությունը վերջինիս ստիպեց հրաժարվել ճակատամարտ տալու մտքից և դիմելու Աշոտ IV-ի մահից հետո իր գերական դարձած Հովհաննես-Սմբատի օգնությանը։ Քանի որ մինչ այդ վերջինս անտարբեր դիտում էր, թե ինչպես է Էմիրն ավերում ենթակայի թագավորությունը, ուստի Դավիթ Անհողինը վստահ չէր, որ նրանից օգնություն կստանա։ Այդ իսկ պատճառով նա Հովհաննես-Սմբատին սպառնաց, որ հակառակ դեպքում կհպատակվի Աբու-լ-Ասվարին ու նրա հետ կհարձակվի Շիրակի վրա։ Հովհաննես-Սմբատը համոզվելով, որ այլևս կորցնելիք չունեցող Դավիթ Անհողինը կիրագործի իր սպառնալիքը, նրան ոչ միայն օգնական զորք տրամադրեց, այլև դրդեց նույնն անելու Սյունյաց Սմբատ թագավորին, որին ևս սպառնում էր Աբուլ-Ասվարի հարձակման վտանգը։ Նույն սպառնալիքով Դավիթ Անհողինն օգնական զորք ստացավ նաև Բագրատ IV-ից։ Այսպիսով, ներառյալ իր ունեցած զորքը, Դավիթ Անհողինի տրամադրության տակ հավաքվեց քսան հազարանոց բանակ։ Ապա, քանի որ դա քիչ էր, նա Էմիրի դեմ պայքարին կրոնական ու համաժողովրդական բնույթ հաղորդելու նպատակով՝ դիմեց Աղվանից Հովսեփ կաթողիկոսին։ Դրա շնորհիվ Դավիթ Անհողինի բանակատեղի եկավ Հայոց Աղվանից ամբողջ հոգևոր դասը և աշխարհազորի վերածված բազմահազարանոց ժողովուրդ։ Ճակատամարտն ավարտվեց իր ուժերին վստահ Աբու-լ-Ասվարի թվական մեծ գերակշռություն ունեցող բանակի խայտառակ պարտությամբ։ Այն ոչ միայն ծանր կորուստներով նահանջեց, այլև հինգ օր շարունակ ոգևորված հակառակորդի կողմից հետապնդվելով՝ տվեց բազմաթիվ նոր զոհեր։ Դավիթ Անհողինը երեք օրվա ընթացքում վերանվաճեց Էմիրի ձեռքն անցած իր բոլոր տիրույթները, իսկ թշնամուց խլված հսկայական ռազմավարը բաժանեց իրեն օգնության եկածներին։եկածներին<ref>Մատթէոս Ուռհայեցի, էջ 79-82</ref><ref>Սմբատ Սպարապետ, էջ 33-35</ref>։
 
Այս իրադարձություններին հետևեց [[1041]] թվականի Հովհաննես-Սմբատի մահը, որից հետո Անիի Բագրատունյաց թագավորության գահը մնաց թափուր։ Հնարավոր է, որ Հովհաննես-Սմբատից հետո Բագրատունյաց ազգապետ դառնալը Դավիթ Անհողինին դրան տիրելու հույսեր էր ներշնչել, քանի որ նա դժվար թե Անիում կողմնակիցներ չունենար։ Հենց նույն՝ 1041 թվականին, Դավիթը զորքով մտավ Անիի Բագրատունյաց թագավորության տարածք։ Սակայն նրա հետագա գործողությունները՝ Շիրակն ասպատակելն ու գերեվարությունները, խոսում են ոչ այնքան Անիի Բագրատունյաց գահը տիրելու Դավթի ցանկության, որքան այդ թագավորությանը հնարավորինս շատ վնասելու մասին։մասին<ref>«Հովհաննես Սկիլիցես», թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Հրաչ Բարթիկյանի, Երևան, 1979թ</ref>։ Դրանք Բյուզանդիայի շահերին համապատասխանելը մտածել է տալիս, որ նա կամ գործում էր բյուզանդական թելադրանքով, կամ էլ տեսնելով իբրև գահակալի՝ Անիի դռներն իր առաջ փակ լինելը, Շիրակի ավերմամբ վրեժխնդիր լինելով հետ դարձավ։ Սակայն նա դրանով չբավարարվեց և 1042 թվականին {{քաղվածք|''յազդմանէ չարին կրկին շարժումն լինէր Յունաց՝ դավաճանութեամբ և կեղծաւորութեամբ սուտ քրիստոնէին Դաւթի Անհողինին''|<ref>Մատթէոս Ուռհայեցի, էջ 88</ref><ref>Սմբատ Սպարապետ, էջ 33</ref>}}
Եվ քանի որ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականությամբ «ի վիհն տառապանաց էած զազգս քրիստոնէից», ստացավ նոր՝ անարգական Դավիհ մականունը։
 
[[1045]] թվականին Բյուզանդիայի կողմից Անիի Բագրատունյաց թագավորության կործանումից հետո ինչպես [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի]] ու [[Կարս-Վանանդի թագավորություն|Կարս-Վանանդի]], այնպես էլ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունները հայտնվեցին անկախ կարգավիճակում։ Սակայն Տաշիր-Ձորագետի թագավորությանն աստիճանաբար սպառնալու էր գալիս մի նոր վտանգ, ի դեմս Բագրատ IV-ի ժամանակ հզորանալու ուղին բռնած վիրաաբխազական թագավորության։ Դրանից ելնելով՝ Դավիթ Անհողինը փորձում էր խանգարել Բագրատ Դ-ի՝ Վրաստանի միավորմանն ուղղված ջանքերը, առավել ևս, որ իր որդի Գագիկին պատկանող Կախեթ-Հերեթի թագավորության անկախությունը վտանգված էր։ Հենց դրանով է բացատրվում Բագրատ IV-ի ամենահզոր կենտրոնախույս հակառակորդին՝ Թռեղքի իշխան Լիպարիտ Բագվաշին, Դավիթ Անհողինի բացահայտ աջակցությունը։ 1047 թվականի ամռանը Սիսարեթ կոչվող վայրում Լիպարիտը, որի հավաքած զորքի կազմում էին նաև Դավիթ Անհողինի ու Գագիկի զորքերը, պարտության մատնեց Բագրատ IV-ի բանակին։բանակին<ref>Քարթլիս ցխովրեբա, էջ 300-301, հատոր 1, Թբիլիսի, 1955թ</ref>։
 
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն2