«Շատախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
'''Շատախ''' ({{lang-tr|Çatak}}, {{lang-ku|Şax}}), քաղաք [[Արևմտյան Հայաստան]]ում, [[Վանա լիճ|Վանա լճից]] մոտ 40 կմ հարավ, Արևելյան [[Տիգրիս]]ի աջ ափին։
 
== Աշխարհագրություն ==
Շատախի շրջանը համապատասխանում է [[Մեծ Հայք]]ի [[Մոկք]] նահանգի [[Ջերմաձոր]] գավառին։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ Շատախը եղել է [[Արևմտյան Հայաստան]]ի նահանգի գավառներից, սահմանակից է եղել [[Սասուն]]ի և [[Հայոց Ձոր]]ի գավառներին։ 1915 թ հանդիսացել է [[Վանի նահանգ]]ի համանուն գավառի կենտրոնը։ Նոր ժամանակներում գյուղաքաղաքն իր համանուն գավառակով, որի կենտրոնն էր այն, մտնում էր Վանի նահանգի Ջուլամերկի գավառի մեջ։ Ներկայում գտնվում է [[Թուրքիա]]յում, [[Վանի նահանգ]]ի Շատախ շրջանի կենտրոնն է։
 
== Բնակչություն ==
Շատախի բնակչության թիվը մի քանի հազար մարդուց երբեք ավելին չի եղել։ Այն զուտ հայաբնակ գյուղաքաղաք էր և XIX դարի սկզբներին ուներ 3500 — 4000 բնակիչ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախորդած տարիներին 1200— 1300 բնակիչ։ Ներկայումս Շատախը սովորական գյուղ էր մի քանի հարյուր բնակիչներով, որոնց մեջ բավական թիվ են կազմում հայերը։ Ներկայում քաղաքի բնակչությունը կազմում է 6,542 մարդ (2012թ2012 թ.), հիմնականում քրդեր։
 
==Պատմություն==
Տող 78.
Շատախ գյուղաքաղաքի և համանուն գավառի հայ բնակչությունը եռանդագին մասնակցություն է ունեցել 1915-1916 թթ. [[Վանի հերոսամարտ]]ին և նրա մի մասը, այդ եղանակով փրկվելով ցեղասպանությունից, գաղթել ու վերաբնակություն է հաստատել ներկայիս [[Հայաստան]]ի տարածքում։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.catak.bel.tr/ Քաղաքի պաշտոնական կայք] {{ref-tr}}
* [http://www.catak.gov.tr/ Շրջանի պաշտոնական կայք] {{ref-tr}}
* [http://van.yerelnet.org.tr/il_ilce_kaymakamlik.php?iladi=VAN Yerelnet]{{ref-tr}}
 
{{Վանի Շատախի գավառ}}
Տող 87.
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Մեծ Հայքի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Աշխարհագրական տեղանուններ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Վանի Շատախի գավառի բնակավայրեր]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շատախ» էջից