«Սմբատ Սպարապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
===Տարեգիրք===
Սմբատ Սպարապետին են վերագրում նաև [[Ռուբինյանների իշխանություն|Ռուբինյան թագավորության]] պատմության՝ "«Տարեգրքի"» հեղինակումը, որը երկար ժամանակ անհայտ էր և հայագիտության մեջ համարվում էր կորած։ 1848 թ.թվականին Մ. Ֆ. Բրոսեն Էջմիածնի վանքի գրադարանում հայտնաբերեց այդ ժամանակագրության երկու ձեռագիր օրինակեր, որոնց հիման վրա 1856 թ. լույս տեսավ "«Տարեգրքի"» առաջին հրատարակությունը՝հրատարակությունը Ոսկան Հովհաննիսյանցի կողմից՝կողմից "«Սմբատայ Սպարապետի եղբօր Հեթմոյ առաջնոյ արքայի Հայոց Պատմութիւն Յունաց ի Կոստանդնուպօլիս և Հայոց Մեծաց ըստ կարգի ժամանակաց"» խորագրով, ապա 1859 թ. Կարապետ վ. Շահնազարեանցի կողմից Փարիզում լույս տեսավ երկրորդ հրատարակությունը՝ "«Տարեգիրք արարեալ Սմբատայ Սպարապետի հայոց որդւոյ Կոստանդեայ կոմսին Կոռիկոսոյ"» վերնագրությամբ։ Քիչ ավելի ուշ (1876 թ.) հայտնաբերվեց ևս մեկ ձեռագիր օրինակ, այն հրատարակվեց 1956թ. Սերովբե Ագլյանի կողմից՝ անհրաժեշտ որոշ նշումներով։ Այս աշխատությունում արժեքավոր և հարուստ տեղեկություններ են հաղորդվում Կիլիկիայի հայկական պետության և հարևան երկրների հարաբերությունների, հայ-մոնղոլական զինակցության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
 
===Չափածո գրվածքներ===