175 004
edits
== Պատմություն ==
V-VI դդ Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ Այդ պայքարում Մամիկոնյան իշխանները հաճախ սատարել են Բյուզանդական կայսրությանը, և Տարոնը արյունալի պատերազմաբեմ է եղել։ VI-VIII դդ Մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591–ի բաժանմամբ Տարոնը անցել է բյուզանդական գերիշխանության ներքո։ 639-ից վերամիավորվել է արաբական արշավանքների հետևանքով առժամանակ անկախությունը վերականգնված Հայաստանին։ 774-775–ին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո, ուժասպառ Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ [[Տայք]]։ Տարոնը այնուհետև անցել է արաբական խալիֆայության հետ ճկուն դիվանագիտություն վարող [[Բագրատունիներ]]ին։ XIII-XVI դդ Տարոնը ընկել է թաթար–մոնղոլական և թուրքմենական հրոսակ ցեղերի տիրապետության ներքո։ 1535–ին և 1639–ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնը զավթել է օսմանյան սուլթանությունը։
|