«Արտակ Մաղալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
[[2003 թվական]]ին ավարտել է [[ԵՊՀ]]-ն՝ «''Արցախի մելիքական տների տոհմածառերը''» մագիստրոսական թեզի պաշտպանությամբ։ Նույն թվականին աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտում, նախ՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ գիտաշխատող, ավագ գիտաշխատող։ Զբաղվում է Արցախի միջնադարյան պատմության ուսումնասիրությամբ։ [[2007 թվական]]ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «''[[Խամսայի մելիքություններ|Արցախի մելիքությունները]] և մելիքական տները XVII–XIX դդ.''» թեմայով, որը նույն թվականին լույս է տեսել որպես առանձին մենագրություն<ref name="academhistory.am"/>։
 
Ա. Մաղալյանը չորս գրքերիգրքի և շուրջ 50 պատմագիտական հոդվածների հեղինակ է, որոնցից մի քանիսը հրապարակվել են Իտալիայում, Ավստրիայում, Լիբանանում, Ռուսաստանում, և Բելառուսում։ 2006 թ. Վիեննայի «Հանդէս ամսօրեայ» հայագիտական տարեգրքում հրատարակել է Հակոբ Զաքարյան Շուշեցու «Պատմութիւն գաւառին Արցախու» աշխատությունը։ 2007 թ. նրա խմբագրությամբ լույս է տեսել «Շուշին հայոց քաղաքակրթության օրրան» գիտական հոդվածների ժողովածուն։
 
Ա. Մաղալյանի գիտական աշխատությունների մյուս ուղղությունը նվիրված է Իրանի նշանավոր տիրակալ Նադիր շահի (1736–1747) գործունեությանը վերաբերող սկզբնաղբյուրների հայտնաբերմանն ու հրատարակմանը։ 2010 թ. նրա աշխատասիրությամբ լույս է տեսել «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» գիրքը, որում ընդգրկված են Իրանի XVIII դարի պատմության երկու սկզբնաղբյուրների՝ «Յաղագս պատմութեանցն Պերսիու երկրին» երկի և ռուս պատմագիր Վասիլի Բրատիշչևի «Բացատրութիւն անցիցն անցելոց ի մէջ Շահ Նադիրայ և աւագ որդւոյ նորին Ռզա-Ղուլի Միրզին տրտմալի պատահմանց» աշխատության հայերեն թարգմանությունները, որոնք կարող են օգտակար լինել Իրանի և հարակից երկրների XVIII դ. պատմության բազմաթիվ հարցերի լուսաբանման համար։