«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
 
[[Պատկեր:Hovsep Arghutyan.jpg|մինի|[[Հովսեփ Արղության]]]]
[[1768]] թվականին բռնկված [[Ռուս-թուրքական պատերազմ (1768-1774)|ռուս-թուրքական պատերազմ]]ը և տարածվող լուրերը, թե ռուսները զորք են մտցնելու [[Անդրկովկաս]], մեծ ոգևորություն առաջ բերեցին հայերի շրջանում։ [[1769]] թվականի հունիսին [[Աստրախան]]ի մեծահարուստ [[Մովսես Սարաֆյան]]ը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, [[Ռուսաստան]]ի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) [[Հայաստան]]ի ազատագրության ծրագիր է ներկայացնում։ Այդ ծրագրում նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել [[Վրաստան]]։ Զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը։ Սարաֆյանն առաջարկում էր հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկել նաև [[Արցախ (նահանգ)|Արցախ]]ի մելիքներին։ Սարաֆյանի համոզմամբ ռուսական բանակը հեշտությամբ կարող էր տիրանալ [[Երևան]]ին, որովհետև այնտեղ իշխող խանը կախման մեջ էր [[Հերակլ II]]-ից։ Վերջինս կարող էր հայ, վրացի և ռուս զինվորներ ուղարկել Երևան և գահընկեց անել խանին։ Ակնկալվում էր, որ Երևանի գրավումից հետո մեծ քանակությամբ հայ բնակչություն կզինվորագրվեր ռուսական բանակին։ Մովսես Սարաֆյանի ծրագրի համաձայն, Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր։ Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու։օգնելու<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/406/407 Մովսես Սարաֆյանի ծրագիրը]</ref>։
 
[[18-րդ դար]]ի 80-ական թվականներին աշխուժացավ հայ պետականության վերականգնման համար ազատագրական ծրագրի մշակումը։ Դրան մեծապես խթանեց [[1783]] թվականին [[Ռուսաստան]]ի և [[Վրաստան]]ի միջև կնքված Գեորգիևյան դաշնագիրը։ Դրանով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրաստանին։ Այդ դաշնագիրը մեծ արձագանք գտավ հայկական շրջաններում։ Դրա հետ մեծ հույսեր էին կապում ինչպես [[Հովսեփ Արղության]]ը Ռուսաստանում, այնպես էլ [[Շահամիր Շահամիրյան]]ը [[Հնդկաստան]]ում։
Տող 53.
Ռուսահայերը կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ, որը բաղկացած էր 18 հոդվածից։ Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը։ Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և [[Ռուսաստան]]ի միջև կնքել հավիտենական դաշինք։ Դրա համաձայն, [[Հայաստան]]ում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն։ Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր [[Էջմիածին|Էջմիածնում]]։
 
Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել [[Վաղարշապատ]]ը կամ [[Անի]]ն։ Սահմանվում էին [[Հայաստանի դրոշ]]ը, [[Հայաստանի զինանշանը|զինանշան]]ը, շքանշանները և այլն։ Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի։ Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և [[Կասպից ծով]]ի ափին [[Հայաստան]]ին տրամադրել նավահանգիստ։նավահանգիստ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/406/408 Հայաստանի ազատագրության Հյուսիսային (Հովսեփ Արղությանի) ծրագիրը]</ref>։
 
=== Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813) ===