«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 249.
 
[[1905]] թվականի [[հունվարի 9]]-ին (22) [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգում]] բանվորների խաղաղ ցույցի գնդակոծությամբ սկսվեց [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանում]] բուրժուա-դեմոկրատական [[Ռուսական հեղափոխություն (1905–1907)|առաջին հեղափոխությունը]]։ Հեղափոխությունը նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Ռուսաստանի մայրաքաղաքում բանվորների նկատմամբ տեղի ունեցած արյունալի սպանդն ալեկոծեց ամբողջ երկիրը։ Պատմության մեջ այդ օրը հայտնի է դարձել որպես ''[[Արյունոտ կիրակի]]''։ Ծայր առան զանգվածային շարժումներ։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը։ Հունվար-փետրվար ամիսներին անընդհատ գործադուլներ էին տեղի ունենում [[Թիֆլիս]]ում, [[Բաքու|Բաքվում]]։ Գործադուլների ալիքը հասավ նաև Հայաստան։ 1905 թվականի մարտին գործադուլ հայտարարեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի շուրջ 1000 բանվորներ։ Նրանց պահանջները հիմնականում տնտեսական բնույթ ունեին։
[[Պատկեր:Shestviye u Narvskikh vorot.jpg|մինի|300px|[[Արյունոտ կիրակի|ար]]]]
Բանվորական գործադուլներն իրենց ազդեցությունը ունեցան նաև հայ գյուղացիության վրա։ Արդեն [[1905]] թվականի գարնան, ամռան ամիսներին Հայաստանի մի շարք վայրերում, հատկապես [[Լոռի]]ում ([[Դսեղ]] և [[Մարց (Լոռու մարզ)|Մարց]] գյուղեր)տեղի ունեցան գյուղացիական ելույթներ։