«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 134.
{{Հիմնական հոդված|Երևանի նահանգ}}
Երևանի նահանգը (1849-1918) գտնվում էր Անդրկովկասի, այժմ՝ [[Հարավային Կովկաս]]ի կենտրոնական մասում՝ 41°7' և 38°52' հս.լ. և 60°56' և 63°54' արլ.ե.։ [[Հյուսիս]]ում սահմանակցում էր [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]], [[արևելք]]ում՝ [[Ելիզավետպոլի նահանգ]]ների, իսկ [[արևմուտք]]ում՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]], [[1878]] թվականից սկսած՝ [[Կարսի մարզ]]ի հետ։ [[Հարավ]]ում [[Իրան]]ի սահմանն էր, որը եզերվում էր [[Արաքս]] գետով<ref name="a">Большая российская энциклопедия</ref>։ Նահանգի կենտրոնում գտնվում էին [[Արարատ]] լեռը և ամբողջ [[Արարատյան դաշտ]]ը։ [[Երևան]]ից բացի՝ կարևոր քաղաքներ էին [[Ալեքսանդրապոլ]]ը, [[Նախիջևան]]ը, [[Նոր Բայազետ]]ը և [[Վաղարշապատ]]ը։ Սկզբնական շրջանում քաղաքները ունեին փոքրաքանակ բնակչություն։ 1880-90-ական թվականներից սկսած՝ կապված Ռուսական կայսրության ընդհանուր զարգացման հետ, քաղաքները մեծանում են, կապ է հաստատվում մյուս նահանգային կենտրոնների՝ [[Թիֆլիս]]ի, [[Քութայիս]]ի, [[Ելիզավետպոլ]]ի ու [[Բաքու|Բաքվի]] հետ։
[[Պատկեր:Yerevan in the 1920s.png|մինի|աջից|Երևանը[[Հին 20-րդ դարի սկզբինԵրևան]]|330px]]
[[1872]] թվականին Երևանի նահանգը կազմված էր 7 վարչական շրջանից՝ [[Ալեքսանդրապոլ]]ի՝ [[Շիրակ]], [[Երևան]]ի՝ [[Արարատ]], [[Նախիջևան]]ի, [[Նոր Բայազետ]]ի՝ [[Գեղարքունիք]], [[Շարուր|Շարուր-Դարալագյազ]]ի՝ [[Վայոց Ձոր]] , [[Սուրմալու]]ի և [[Վաղարշապատ]]ի՝ [[Արմավիր]]<ref name="ա"/>։ Երևանի նահանգի մեջ էին մտնում 5 քաղաքներ և 1 000-ից ավելի գյուղեր ու ավաններ<ref name="ա">[http://www.runivers.ru/doc/territory/366679/ Эриванская губерния]</ref>, գործում էին բազմաթիվ դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու վանական համալիրներ։