«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վերջ
Տող 49.
[[18-րդ դար]]ի 80-ական թվականներին աշխուժացավ հայ պետականության վերականգնման համար ազատագրական ծրագրի մշակումը։ Դրան մեծապես խթանեց [[1783]] թվականին [[Ռուսաստան]]ի և [[Վրաստան]]ի միջև կնքված Գեորգիևյան դաշնագիրը։ Դրանով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրաստանին։ Այդ դաշնագիրը մեծ արձագանք գտավ հայկական շրջաններում։ Դրա հետ մեծ հույսեր էին կապում ինչպես [[Հովսեփ Արղության]]ը Ռուսաստանում, այնպես էլ [[Շահամիր Շահամիրյան]]ը [[Հնդկաստան]]ում։
[[Պատկեր:H.A.Lazaryan.jpg|մինի|ձախից|[[Հովհաննես Աղազարի Լազարյան]]]]
Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ [[Հովսեփ ԱրղությանըԱրղության]]ը և [[Հովհաննես Աղազարի Լազարյան|Հովհաննես Լազարյանը]] [[1780]]-ական թվականների սկզբին բանակցություններ էին վարում ռուսական պետական գործիչների հետ՝ արշավանք կազմակերպելու և [[Հայաստան]]ըՀայաստանը ազատագրելու մասին։համար։ Ազատագրությունը պետք է իրականացվեր հատուկ ծրագրով։ Դրա համար կազմվել էր երկու տարբերակ՝ հյուսիսային կամ ռուսահայերի, և հարավային կամ հնդկահայերի։
 
ՆրանքՌուսահայերը կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ։նախագիծ, Այնորը բաղկացած էր 18 հոդվածից։ Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը։ Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և [[Ռուսաստան]]ի միջև կնքել հավիտենական դաշինք։ Դրա համաձայն, [[Հայաստան]]ում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն։ Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր [[Էջմիածին|Էջմիածնում]]։
 
Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել [[Վաղարշապատ]]ը կամ [[Անի]]ն։ Սահմանվում էին [[Հայաստանի դրոշ]]ը, [[Հայաստանի զինանշանը|զինանշան]]ը, շքանշանները և այլն։ Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի։ Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և [[Կասպից ծով]]ի ափին [[Հայաստան]]ին տրամադրել նավահանգիստ։