«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վերջ
Տող 51.
Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Հովսեփ Արղությանը և [[Հովհաննես Աղազարի Լազարյան|Հովհաննես Լազարյանը]] [[1780]]-ական թվականների սկզբին բանակցություններ էին վարում ռուսական պետական գործիչների հետ՝ արշավանք կազմակերպելու և [[Հայաստան]]ը ազատագրելու մասին։
 
Նրանք կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ։ Այն բաղկացած էր 18 հոդվածից։ Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը։ Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և [[Ռուսաստան]]ի միջև կնքել հավիտենական դաշինք։ Դրա համաձայն, [[Հայաստան]]ում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն։ Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր [[Էջմիածին|Էջմիածնում]]։

Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել [[Վաղարշապատ]]ը կամ [[Անի]]ն։ Սահմանվում էին [[Հայաստանի դրոշ]]ը, [[Հայաստանի զինանշանը|զինանշան]]ը, շքանշանները և այլն։ Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի։ Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և [[Կասպից ծով]]ի ափին [[Հայաստան]]ին տրամադրել նավահանգիստ։
 
=== Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813) ===