«Մատենադարանի ձեռագրերը մաթեմատիկայի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (16), ։ → ։ (5), ՝ → ՝ , → (19) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- \n +\n)
Տող 1.
'''Մատենադարանի ձեռագրերը մաթեմատիկայի մասին''' հոդվածը նվիրված է Մատենադարանի այն ձեռագրերի նկարագրությանը, որոնք վերաբերում են մաթեմատիկային, տոմարագիտությանը, չափաբերությանը կամ տեղեկություններ են պարունակում այդ գիտությունների մասին։
Ճշգրիտ գիտությունների ասպարեզում հատկապես միջնադարյան Հայաստանում մաթեմատիկայի և թվաբանության զարգացման և ուսուցման գործում մեծ դեր են կատարել 7-րդ դարի խոշոր գիտնական [[Անանիա Շիրակացի]]ն <ref>Հայկական Սովետական հանրագիտարան հատոր 4, 1978, էջ 220</ref>, 11րդ դարի հեղինակ [[Հովհաննես Սարկավագ]]ը, [[Ներսես Շնորհալի]]ն, ում մաթեմատիկական, տոմարագիտական, չափագրական աշխատությունների ձեռագիր ժառանգության որոշակի մասը պահպանվել է Մատենադարանում։ <ref>[http://www.matenadaran.am Մատենադարանի պաշտոնական կայք, բաժին՝ Ժառանգություն/Տոմարագիտություն, մաթեմատիկա]</ref>
 
==Անանիա Շիրակացու ձեռագրերը մաթեմատիկայի և տոմարագիտության մասին==
=== Թվաբանություն===
Անանիա Շիրակացու «Գիրք Համարողության» գործը պարունակում է թվաբանական չորս գործողությունների աղյուսակները, և ըստ էության աշխարհում պահպանված թվաբանական ամենաամբողջական աշխատությունն է։ <ref>Հայկական Սովետական հանրագիտարան հատոր 1, 1974</ref>, որն իր կառուցվածքով և բնույթով [[թվաբանություն|թվաբանության]] դասագիրք է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում կան նաև թվաբանական և երկրաչափական [[պրոգրեսիա]]ներ հիշեցնող աղյուսակներ և մի շարք խնդիրներ։