«Հերման Հեսսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 38.
Հերման Հեսսեն ծնվել է Հարավային [[Գերմանիա|Գերմանիայի]] Շվաբիա երկրամասի [[Կալվ]] քաղաքում, ուր և անցել են նրա մանկության ու պատանեկության տարիները: Նրա հայրը [[Էստոնիա|Էստոնիայից]] սերող գերմանացի [[միսիոներ]] քարոզիչ էր, մայրը՝ Հնդկաստանի արևելքում ծնված արևելագետ-միսիոների ու ֆրանսիախոս շվեյցարուհու դուստր։<ref>Freedman (1978)</ref>
 
Հեսսեն մեծացել է բողոքականների ընտանիքում, որն էլ իր հետքն է թողել Հեսսեի ինչպես կյանքի, այնպես էլ ստեղծագործական ճանապարհի վրա: Զարմանալի չէ, որ ծնողները ցանկանում էին ընտանիքի ավանդույթների արժանի շարունակող դաստիարակել, և արդեն [[1881]] թվականին [[Բազել]] տեղափոխությունից հետո տղան դառնում է տեղի միսիոներական դպրոցի, իսկ ավելի ուշ՝ քրիստոնեական պանսիոնատի սան: Այդ տարիներին Հեսսեն իր հետաքրքրությունն ու տաղանդն է ցուցաբերում: Նա նկարում է, սովորում է երաժշտական գործիքներ նվագել և փորձում է իրեն որպես գրող դրսևորել: Հեսսեի ստեղծագործական ամենից վաղ փորձը կարելի է համարել 10 տարեկան հասակում գրած «Երկու եղբայր» հեքիաթը, որը նվիրել է իր քույրիկին:
 
[[1886]] թվականին ընտանիքը վերադառնում է Կալվ: [[1890]] թվականին Հերմանը սովորում է Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիայում: Այստեղ ուսումնասիրում է հին լեզուներ, ավետարան, հին հռոմեական պոեզիա և գերմանական դասական գրականություն:<ref> Zeller, էջ 26–30</ref> Այս շրջանի որոշ իրադարձություններ ամփոփում է իր «Անիվների տակ» կենսագրականում ([[1906]]): [[1892]] թվականի մարտի 7 ին Հեսսեն անակնկալ անհետանում է: Հաջորդ օրը նրան գտնում են դաշտում քնած: Դասախոսները դժգոհ էին նրա պահվածքից, իսկ ընկերները խուսափում էին նրանից: Մայիսին, ընդունվելուց կես տարի հետո, Հեսսեն թողնում է Մալբրոնը և ուղևորվում Բադ-Բոլլ, բայց հոգեկան վիճակը վատանում է, և ինքնասպանության փորձ է անում:<ref>Freedman, էջ 30</ref> Ծնողները որոշում են նրան ուղարկել Շտետտենի հոգեբուժական կլինիկա: [[1892]] թվականի վերջում անցնում է Կաննշտադտայի գիմնազիա ուսման, բայց այստեղ էլ չի կարողանում սովորել: Հորը օգնելու նպատակով ուսումը կիսատ է թողնում՝ դառնալով նախ գրավաճառի, ապա և մեխանիկ-ինժիների աշակերտ:<ref>Volker Michels ''Über Hermann Hesse''</ref>
Տող 102.
 
Հեսսեն տարված էր հոգեվերլուծությամբ, ինչը ևս մեծ ազդեցություն է թողել իր ստեղծագործությունների վրա: Հավանաբար,ամենից վառ արտացոլվել է «Դիմինայում»,որտեղ գլխավոր հերոս Սինկլեռը ինքնության փնտրտուքի ճանապարհին է: Այս վեպից սկսած,հոգեբանական հանգույցները բացվում են գրողի հետագա ստեղծագործություններում: Ինքնության փնտրտուքի արդյունքում Սիդհարթան գալիս է գետի մոտ, իսկ Հարրի Հալլերը՝ «Մոգական թատրոն»:
Հեսսեի արվեստում նկատվում է նաև անհատի հակադրություն, ինչպես օրինակ Գալերայի և Աբրակսասի կերպարներում, որոնք իրենց մեջ համատեղում են բարին ու չարը: Հեսսեի արվեստին հատկապես բնորոշ են մարդ-հասարակություն բախումը. հերոսը կոնֆլիկտի մեջ է հասարակության հետ: Հանդիպում ենք նաև այնպիսի հակադրությունների, ինչպիսին է արևելքն ու արևմուտքը, որի արդյունքը նույնպես հեղինակի կենսագրականի մեջ է՝մեծանալով քրիստոնեական խորը համոզմունքներով ընտանիքի մեջ, որը իր մեջ ներառում է Հնդկական արվեստի մի մասը:
 
Հեսսեի ստեղծագործություններում հատկապես մեծ դեր է խաղում արվեստը: «Տափաստանի գայլը» վեպի մեջ Հեսսեն խոսում է երաժշտության նվազման մասին, որը մարդկային բարբարոսության զոհն է դարձել: Մոցարտին փոխարինելու է եկել սաքսաֆոնահար Պաբլոն, ով ուրախացնում է այն լսարանին, ովքեր ի վիճակի չեն գնահատել բարձր արվեստը:
Տող 148.
[[Կատեգորիա:1877 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1962 մահեր]]
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ այբբենական կարգով]]
 
{{Link FA|de}}