«Պլուտո Նեշի արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Պլուտո Նեշի արկածները | բնօրինակ անվանում = The Adventures of Pluto Nash...»:
(Տարբերություն չկա)

21:25, 30 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Պլուտո Նեշի արկածները (անգլ.՝ The Adventures of Pluto Nash), Ամերիկյան ֆանտաստիկ կատակերգություն, որի ռեժիսորն է Ռոն Անդերվուդը: Նկարահանումները սկսել են 2000 թվականի հունիսի 18-ին և տևել են 79 օր: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի օգոստոսի 16-ին:

Պլուտո Նեշի արկածները
անգլ.՝ The Adventures of Pluto Nash
Պատկեր:The Adventures of Pluto Nash.jpg
Երկիր
Ժանր
Թվական2002
ՊրեմիերաՕգոստոսի 16
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌոն Անդերվուդ
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակՆիլ Կատբերտ
Դերակատարներ
ՕպերատորՕլիվեր Վուդ
ԵրաժշտությունՋոն Պաուել
ՄոնտաժԱլան Հայմ
Պատմվածքի վայրԼուսին
Նկարահանման վայրՕնտարիո և Լոս Անջելես
Կինոընկերություն
Տևողություն95 րոպե
Բյուջե100 միլիոն դոլլար
IMDbID 0180052

Սյուժե

2080 թվականին Փոքր Ամերիկայում Լուսնի վրա խարդախ Պլուտո Նեշը օգնում է իր անհաջողակ ընկերոջը, ով երազում էր փոփ աստղ դառնալու մասին, հետ գնել մաֆիայից կեղտոտ ակումբը[1]: 2087 թվականներին ընկերը դառնում է փոփ աստղ, իսկ Պլուտոն ամբողջ աշխարհի ամենամոդայիկ գիշերային ակումբի տերը: Այդ պահին Լուսնի վրա օրինականացվում են մոլախաղերը և ակումբը կրկին դառնում է խայծ մաֆիայի համար: Շուտով Պլուտոյի մոտ են գալիս գանգստերներ, Մոգանի գլխավորությամբ: Մոգանը պահանջում էր վաճառել իրեն ակումբը: Ի պատասխան մերժմանը չարագործները սկսում են կատարել տարբեր անարգանքներ ինչպիսին են սպանությունները, պայթյունները և այլն: Եվ Պլուտոյին իր ընկերների հետ միասին չի մնում այլ բան անելու, բացի գտնելը գլխավոր ոճրագործին և խոսել նրա հետ: Իսկ հետո պարզվում է, որ Մորգանը իր հերթին օգնում է Ռեկս Կրեյտորին կատարել իր նենգ պլանները գրավելու ամբողջ մոլորակը:

Դերերում

Դերասան Դեր
Էդդի Մերֆի Պլուտո Նեշ
Ռենդի Կուեյդ Բրունո
Ռոզարիո Դոուսոն Դինա Լեյկ
Ջո Պանտոլիանո Մոգան
Ջեյ Մոր Թոնի Ֆրենսիս
Լուիս Գուսման Ֆելիքս
Ջեյմս Ռեբխորն Բելչեր
Պիտեր Բոյլ Ռոուլենդ
Բերտ Յանգ Ջինո

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանումը սկսվեց 2000 թվականի ապրիլին և ավարտվեց այդ տարվա սեպտեմբերին: Նկարահանման բյուջեն կազմեց 100 միլիոն դոլլար:

Քննադատություն

Կարծիքների մեծ մասը բացասական էր: Rotten Tomatoes-ը դրեց այս ֆիլմը 100 վատ ֆիլմերի շարքից 79 տեղը:

Հետաքրքիր փաստեր

  • Էդդի Մերֆիի զուգընկերուհու դերին հավակնել է Խոլի Բերին, ով նրա հետ բումերանգ էր խաղում, և Ջենիֆեր Լոպեսը, ում պետք է վճարվեր 5 միլիոն դոլլար:
  • Սկզբում պրեմիերան պետք է սեղի ունենար 2001 թվականի ապրիլի 6-ին, հետո փոխվեց օգոստոսին, որից հետո միայն 2001 թվականի նոյեմբերին պաշտոնապես հայտարարվեց որ ֆիլմի պրեմիերան կլինի 2002 թվականի օգոստոսի 16-ին:
  • Ֆիլմը չվաճաովեց տոմսարկղերում, առաջին շաբաթում հավաքելով ընդամենը 2 միլիոն դոլլար:
  • ԱՄՆ-ում DVD-ի վաճառքի շահույթը կազմել է 25 միլիոն դոլլար:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ