«Գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
=== Հեղուկի հետ համակեցություն===
Ջերմաստիճանի և ճնշման որոշ ընդգրկույթում մինևույն նյութի գազային և հեղուկ փուլերը կարող են համագոյակցել։ Գազի [[մոլեկուլ]]ների մի մասն անցնում է [[հեղուկ]]ին, որը ավելի մեծ խտություն ունի, հետևաբար գազի խտությունը հեղուկի մակերևույթից վերև ավելի փոքր է լինում։ Հեղուկի մակերևույթից վեր գազը կոչվում է [[գոլորշի]]։
 
=== Գազի մոլեկուլների ջերմային շարժումը===
Գազի [[մոլեկուլ]]ների ջերմային շարժման կարևորագույն հատկանիշը շարժման անկանոնությունն է (քաոսայնությունը)։ [[Դիֆուզիա]]ն և [[բրոունյան շարժում]]ը մոլեկուլների շարժման անընդհատ բնույթ ունենալու փորձնական ապացույց են։
 
Դիֆուզիան մի նյութի մոլեկուլների ինքնաբերական ներթափանցումն է մյուսի մեջ։ Նյութերի փոխադարձ դիֆուզիայի արդյունքում կոնցենտրացիաներն աստիճանաբար հավասարվում են նրանց զբաղեցրած ծավալի բոլոր տիրույթներում։ Հաստատված է, որ դիֆուզիայի պրոցեսի ընթացքի արագությունը կախված է նյութի տեսակից և ջերմաստիճանից։
 
Մոլեկուլների քաոսային շարժումը հաստատող ամենահետաքրքիր երևույթներից մեկը [[բրոունյան շարժում]]ն է, որն ի հայտ է գալիս որպես գազում կախված վիճակում գտնվող նյութի միկրոսկոպիկ մասնիկների ջերմային շարժում։ Այս երևույթը 1827 թվականին առաջին անգամ դիտարկել է [[Ռոբերտ Բրաուն]]ը, ում անունով էլ այն կոչվեց։ Այդպիսի մասնիկների տեղաշարժման անկանոնությունը բացատրվում է բոլոր կողմերից գազի մոլեկուլներից ստացած իմպուլսների պատահական բնույթով։ Բրոունյան շարժումն այնքան նկատելի է, որքան փոքր է մասնիկը և որքան բարձր է համակարգի ջերմաստիճանը։ Ջերմաստիճանային կախումը վկայում է այն մասին, որ մոլեկուլների քաոսային շարժման արագությունն աճում է ջերմաստիճանի բարձրացման հետ։ Հենց այդ պատճառով էլ շարժումը կոչվում է ջերմային։
 
[[Կատեգորիա:Ֆիզիկայի հասկացություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գազ» էջից