«Վավիլով-Չերենկովի էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
Հայտնագործել է [[Պավել Չերենկով|Պ․ Ա․ Չերենկով]]ը [[1934]] թվականին, երբ ուսումնասիրում էր լուծույթների լյումինեսցենցումը՝ 7-ճառագայթների ազդեցությամբ հեղուկների թույլ երկնագույն լուսարձակում։ Վավիչովի նախաձեռնությամբ Չերենկովի ձեռնարկած առաջին իսկ փորձերը բացահայտեցին այդ ճառագայթմանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Լուսարձակումը դիտվում է բոլոր թափանցիկ մաքուր հեղուկներում, ընդ որում լույսի պայծառությունը քիչ է կախված նրանց քիմիական բաղադրությունից։ ճառագայթումը բևեռացած էլեկտրական վեկտորն ուղղված է առավելապես առաջնային փնջի ուղղությամբ, և, ի տարբերություն լյումինեսցենցման, չի դիտվում ոչ ջերմաստիճանային, ոչ էլ խառնուրդային մարում։ Այս տվյալների հիման վրա Վավիլովը հանգել է այն հիմնարար եզրակացությանը, որ հայտնաբերված երևույթը հեղուկի լյումինեսցենցում չէ․ լույսը ճառագայթում են հեղուկում շարժվող արագ էլեկտրոնները (այդպիսի էլեկտրոններ առաջանում են 7-ճառագայթների ներգործությամբ՝ Քոմփթոնի էֆեկտի հետևանքով)։
== Երևույթի մեխանիզմ ==
Երևույթի մեխանիզմը պարզաբանել են Ի․ Ե․ Տամմը և Ի․ Մ․ Ֆրանկը [[1937]]` տալով այդ երևույթի քանակական տեսությունը՝ հիմնված դասական էլեկտրադինամիկայի[[էլեկտրադինամիկա]]յի հավասարումների վրա։ Միևնույն արդյունքին է հանգեցրել նաև երևույթի քվանտային դիտարկումը։ Ելնելով Հյուգենս֊-Ֆրենեփ սկզբունքից՝ կարելի է գտնել, որ Վավիլով-Չերենկովի ճառագայթումն առաքվում է լիցքավորված մասնիկի շարժման նկատմամբ այնպիսի 0 անկյունով, որը բավարարում է
:::::<big>'''cos0 =c / nv'''</big>:
առնչությանը (c-ն լույսի արագությունն է վակուումում[[վակուում]]ում, ո-ը՝ միջավայրի բեկման ցուցիչը ճառագայթման տվյալ հաճախականության համար, իսկ v-ն՝ մասնիկի արագությունը)։ ճառագայթում առաջանում է, երբ
:::::<big>'''v > c / n '''</big>:
Վավիլով Չերնեկովի էֆեկտի հիման վրա ստեղծվել են փորձնական մեթոդներ, որոնք լայնորեն կիրառվում են միջուկային ֆիզիկայում ինչպես մասնիկների գրանցման, այնպես էլ նրանց բնույթի ուսումնասիրման համար։ Վավիլով-Չերենկովի ճառագայթումը մաքուր վիճակում կարելի է դիտել միայն իդեալական դեպքերում, երբ մասնիկը շարժվում է հաստատուն արագությամբ անվերջ երկար միջավայրում։ Իսկ երբ մասնիկը հատում է միջավայրի մակերեվույթը, առաջանում է անցումային ճառագայթում։ Որոշ դեպքերում (օրինակ, միջավայրի բարակ շերտում) անցումային ճառագայթումն անբաժանելի է Վավիլով-Չերենկովի ճառագայթումից։
Վավիլով-Չերնեկովի էֆեկտ առաջացնող ֆիզիկ, պատճառը հանգեցնում է նաև միջավայրի բևեռացման էֆեկտի՝ լիցքավորված մասնիկների էներգիայի, այսպես կոչված, իոնացման կորուստների դեպքում (է․ Ֆերմի, [[1940]])։ Վավիլով-Չերենկովի էֆեկտը փորձնականորեն և տեսականորեն ուսումնասիրվել է ինչպես օպտիկական համասեռ միջավայրերի, այնպես էլ բյուրեղների համար։ Վավիլով -Չերնեկովի էֆեկտի հիմքում ընկած տեսական պատկերացումները սերտորեն առնչվում են այլ երևույթների հետ (Մախի ալիքները ձայնագիտության մեջ, պլազմայում մասնիկների շարժման կայունության հարցերը, մասնիկների արագացուցիչների տեսության որոշ խնդիրներ, էլեկտրամագնիսական ալիքների գեներացումը և ուժեղացումը), որոնց նշանակությունը մեծ է արդի ֆիզիկայում։
 
{{ՀՍՀ}}